Հինգշաբթի, 9 Հունվարի 2014 18:29
ՊրոԿրեդիտ Բանկում նոր տարին սկսվում է հատուկ առաջարկով
ԱրմԻնֆո. ՊրոԿրեդիտ Բանկը Նոր Տարին սկսում է հաճելի անակնկալներով՝ ամբողջ հունվար ամսվա ընթացքում 2,000,000 - 100,000,000 ՀՀ դրամ կամ 5,000 - 250,000 ԱՄՆ դոլար բիզնես և ագրո վարկերը տրամադրվում են առանց միջնորդավճարի: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
Աղբյուրի համաձայն, Բանկը համոզված է, որ այս առաջարկն էապես կնպաստի բազմաթիվ ձեռնարկատերերի բիզնեսի արդյունավետ ֆինանսավորմանը: ՊրոԿրեդիտ Բանկն իր բացման օրից նպատակ է հետապնդում լինել փոքր և միջին ձեռնարկությունների հիմնական և նախընտրելի գործընկերը՝ հաստատելով նրանց հետ երկարաժամկետ բիզնես փոխհարաբերություններ, քանզի հավատացած է, որ հենց դրանք են խթանում տնտեսությունը և ստեղծում նոր աշխատատեղեր:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, ՊրոԿրեդիտ Բանկի ակտիվները 2013 թվականի հոկտեմբերի 1 – ին կազմել են 48.7 մլրդ դրամ, տարեկան աճը`31.2%: Դրանց կառուցվածքում վարկային ներդրումները կազմել են ավելի քան 82 %: ՊրոԿրեդիտ Բանկը հայաստանյան շուկայում իր գործունեությունն սկսել է 2008 թվականի փետրվարից: ՊրոԿրեդիտ Բանկի բաժնետերերն են ProCredit Holding AG (79,51 %), գերմանական զարգացման KfW բանկը (9,66 %) և EBRD-ն (10.83 %): Բանկի մասնագիտացումը, ելնելով ProCredit Holding-ի ռազմավարությունից, կենտրոնացած է ՓՄՁ ոլորտի ֆինանսական աջակցության վրա: Մոտ երեք տարվա գործունեության ընթացքում ՊրոԿրեդիտ Բանկը ներգրավել է ՓՄՁ ոլորտի վարկավորման մոտ 15%-ը, պահպանելով առաջատարի իր դիրքերը վարկային պորտֆելում ՓՄՁ վարկավորման գծով, որը կազմում է ավելի քան 90%: