Երկուշաբթի, 13 Հունվարի 2014 15:35
Հայաստանի ֆինանսական կազմակերպությունները նոյեմբերին կրճատել են ոսկու գրավադրումով վարկերի ծավալը
ԱրմԻնֆո. Սպառողական վարկավորման ծավալը Հայաստանում 2013 թվականի դեկտեմբերի 1 - ին կազմել է 366.7 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով ավելանալով 23.2 %, իսկ միայն նոյեմբերին` 1,3%: Ինչպես վկայում են ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները, բանկերի և վարկային կազմակերպությունների համախառն վարկային պորտֆելում սպառողական վարկերի մասնաբաժինը դեկտեմբերի 1 - ին, կազմել է 19.3 %, նմախորդ տարվա 17,5% - ի համեմատ:
Սպառողական վարկերի ընդհանուր ծավալում նոյեմբերի վերջին բանկային վարկերի մասնաբաժինը կազմել է 95 % կամ 348.6 մլրդ դրամ, իսկ վարկային կազմակերպությունների մասնաբաժինը` 5% կամ 18 մլրդ դրամ: Բանկային սպառողական վարկերը մեկ տարում աճել են 23%, իսկ միայն նոյեմբերին`1.3 %, իսկ վարկային կազմակերպությունների տրամադրված վարկերը կազմել են տարեկան կտրվածքով աճել են 28.3%, իսկ միայն նոյեմբերին`2 %:
Բանկային սպառողական վարկերի կառուցվածքում քարտային վարկերը կազմել են 35.3 % կամ 123 մլրդ դրամ, տարեկան աճը`30.6%, իսկ մեկ ամսում` 1,3%: Ոսկու գրավադրումով վարկերը կազմել են 26,6 % կամ 92.6 մլրդ դրամ, տարեկան աճը` 2%, իսկ նոյեմբերի անկումը` 1 %: Տարաժամկետ վճարումով կենցաղային տեխնիկա գնելու նպատակով տրամադրված բանկային վարկերը կազմել են 7.2% կամ 25.1 մլրդ դրամ, տարեկան աճը` 53%, իսկ միայն նոյեմբերին`4.8 %: Իսկ ավտովարկավորման մասնաբաժինը կազմել է մոտ 5% կամ 18.5 մլրդ դրամ, տարեկան աճը` 14%, իսկ միայն նոյեմբերին`0.8 %:
Միևնույն ժամանակ, վարկային կազմակերպությունների սպառողական վարկերում ոսկու գրավադրումով վարկերը կազմել են 17% կամ 3 մլրդ դրամ է, տարեկան աճը`10%, իսկ նոյեմբերի անկումը` 3 %: Տարաժամկետ վճարումով կենցաղային տեխնիկա գնելու վարկերը կազմել են 9.3 % կամ 1.7 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճելով 1.6%, իսկ նոյեմբերին`2 %: Ավտովարկերը կազմել են 2.2 % կամ 402,8 մլն դրամ, տարվա աճը` 36.2 %, իսկ ամսվա աճը`3%: Քարտային վարկերը կազմել են 4.1 մլն դրամ: Ընդ որում, վարկային կազմակերպություններն այս պրոդուկտով 2012 թվականի ապրիլից կասեցրել էին իրենց ծառայությունների մատուցումը, և այն վերսկսեցին նույն տարվա դեկտեմբերին, աշխատելով մինչև 2013 թվականի մարտը: Այնուհետև 2013 մայիսից վարկային կազմակերպությունները կրկին ձեռնամուխ եղան այս վարկավորմանը, իսկ նոյեմբերին ավելացրեցին ծավալները 67 %: ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 29.11.13 դրությամբ կազմել է 403,91 դրամ / $ 1: