Չորեքշաբթի, 15 Հունվարի 2014 18:34
Նոյեմբերին ֆինանսական շուկայում մարժան կազմել է 5.3 տոկոս, տարեկան կտրվածքով նվազելով 0.7 տոկոսային կետով
ԱրմԻնֆո. Ավանդների տոկոսադրույքները Հայաստանի ֆինանսական շուկայում 2013 թվականի նոյեմբերին միջին հաշվով կազմել են 9.1 %, բարելավվելով համեմատ հոկտեմբերի համեմատ 0.7 տոկոսային կետով, իսկ տարեկան կտրվածքով`0.6 տոկոսային կետով: Իսկ վարկերի տոկոսադրույքները մեկ ամսում նվազել են 0.1 տոկոսային կետով, տարեկան կտրվածքով մնալով անփոփոխ, կազմելով 14.5 %: Ավանդների ամսական թանկացումը և վարկերի էժանացումը հաշվետու ամսում հանգեցրեց մարժայի 0.7 տոկոսային կետով իջեցման, մինչև 5.3 %, տարեկան կտրվածքով նույնպես ցուցադրելով նման անկում:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, նոյեմբերին ավանդների թանկացումը հիմնականում պայմանավորված էր դոլարային ավանդների տոկոսադրույքների 1.1 տոկոսային կետով աճով (տարեկան կտրվածքով` 0.3 տոկոսային կետով), մինչև 7 %: Միևնույն ժամանակ, դրամային ավանդները հաշվետու ամսում թանկացել են 0.1 տոկոսային կետով (տարեկան կտրվածքով` 0.8 տոկոսային կետով ), մինչեւ 11.2 %: Վարկային տոկոսադրույքների անկումը նոյեմբերին պայմանավորված էր դոլարային վարկերի 0.4 տոկոսային կետով էժանացումով (տարեկան կտրվածքով` 0.6 տոկոսային կետով), մինչև 12.7%, միաժամանակ դրամային վարկերի տոկոսադրույքներն աճել են 0.3 տոկոսային կետով (տարվա կտրվբածքով` 0.5 տոկոսային կետով), մինչև 16,3%:
Ըստ աղբյուրի, ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ ավանդների տոկոսադրույքները նոյեմբերին հասել են 8.4 %-ի: Ընդ որում, կարճաժամկետ ավանդները նոյեմբերին թանկացել են 0,8 տոկոսային կետով, իսկ տարեկան կտրվածքով նվազելով 1.2 տոկոսային կետով: Իսկ երկարաժամկետ ավանդների տոկոսադրույքները նոյեմբերին նվազել են 0.8 տոկոսային կետով, տարեկան կտրվածքով` 1.2 տոկոսային կետով:
Կարճաժամկետ վարկերի տոկոսադրույքները նոյեմբերին կազմել են 14.9 %, ամսական անկումը` 0,2 տոկոսային կետով, իսկ տարեկան կտրվածքով`0,4 տոկոսային կետով: Երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքները, այդ թվում նաև հիփոթեքային վարկավորումը, նոյեմբերին կազմել են 14,2%, մեկ ամսում մնալով անփոփոխ, իսկ տարեկան աճը կազմել է 0.2 տոկոսային կետով: Հիփոթեքը հյաշվետու ամսում թանկացել է 0.1 տոկոսային կետով, տարեկան կտրվածքով նվազելով 0.2 տոկոսային կետով, մինչև 12.3%:
Ընդհանուր առմամբ, կորպորատիվ ավանդների տոկոսադրույքներն ինչպես նոյեմբերին, այնպես էլ տարեկան կտրվածքով աճել են 1.2 տոկոսային կետով, մինչև 8,9 %, իսկ ֆիզիկական անձանց ավանդների տոկոսադրույքները կազմել են 9.4 %, ամսական աճը կազմել է 0.1 %, ինչը համաչափ է տարեկան անկմանը: Մինչդեռ, իրավաբանական անձանց վարկերի տոկոսադրույքները նոյեմբերին կազմել են մոտ 12,5%, ամսվա անկումը` 0,1, իսկ տարեկան աճը` 0.4 տոկոսային կետով: Ֆիզիկական անձանց վարկերի տոկոսադրույքները հաշվետու ամսում մնացել են անփոփոխ, կազմելով 15,8 %, իսկ տարեկան կտրվածքով անկումը կազմել է 0.4 տոկոսային կետով:
Կառավարության կարճաժամկետ պետական պարտատոսմերով միջին կշռված եկամտաբերությունն առաջնային շուկայում նոյեմբերին նվազել է 9% - ից մինչև 8.6%, 2012 թվականի 10,4 % -ի համեմատ: Միջնաժամկետ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը ամսվա կտվածքով նվազել է 13.1 % - ից մինչև 10,2% - ով, նմախորդ տարվա 14.3%-ի համեմատ: