Ուրբաթ, 17 Հունվարի 2014 15:19
«Անելիք Բանկ» ՓԲԸ իր աշխատակիցների համար կիրականացնի բժշկական անվճար ապահովագրություն
ԱրմԻնֆո. 2014 թվականին «Անելիք Բանկ» ՓԲԸ աշխատակիցները կունենան անվճար բժշկական ապահովագրություն Բանկի հաշվին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
բժշկական ապահովագրությունը ներառելու է տարբեր բուժծառայություններ, ինչի շնորհիվ Բանկի աշխատակիցները կկարողանան հնարավոր հիվանդությունների դեպքում օգտվել իրենց բուժման համար անհրաժեշտ վճարներից:
«Առողջության պահպանումը շատ կարևոր է յուրաքանչյուր մարդու համար, որի պահպանման և վերականգնման ճանապարհին Բանկը կլինի իր աշխատակիցների կողքին: Անվճար բժշկական ապահովագրության միջոցով մենք փորձում ենք չեզոքացնել «Անելիք Բանկ» ՓԲԸ աշխատակիցների անսպասելի և լուրջ հիվանդությունների բուժման ծախսերի հետ կապված ռիսկերը: Նրանք արդեն վստահ կլինեն, որ առողջության հետ կապված խնդիրների դեպքում կստանան ֆինանսական աջակցություն և չեն կանգնի դժվարություններ հարուցող լրացուցիչ խնդիրների առջև»,-նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:
Նշենք, որ Անելիք Բանկի միանձնյա սեփականատերն է լիբանանյան Credit Bank S.A.L.-ը, 2013 թվականի չորրորդ եռամսյակում իր մասնաբաժինը 89.95%-ից հասցնելով 100%-ի: