Շաբաթ, 18 Հունվարի 2014 16:23
Արտարժույթի միջբանկային շուկայում հունվարի 6-12-ն արտարժույթով գործարքների ծավալը կրճատվել է 50%, իսկ բորսայում` 2 անգամ
ԱրմԻնֆո. Հունվարի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 18.7 մլրդ դրամ (շաբաթվա անկումը կազմել է 73.6%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 10.7 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը կազմել է` 91.7 անգամ): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, հունվարի 13-17-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 90.1 մլն.ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը` 53.7%), 406.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 90.3 ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը`5.2%), 407.74 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6.3 մլն.EUR, 552.89 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա աճը`61.5), և վաճառվել է 13.4 մլն.EUR, 557.09 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա աճը`71.7%): Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 672.6 մլն ռուբլի, 12.13 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա աճը` 0.1%) և վաճառվել է 126.4 մլն.ռուբլի, 12.29 դրամ.ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա աճը`2 անգամ%):
Արտարժույթի միջբանկային շուկայում հունվարի13-17-ն իրականացված արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 500 հազ.դոլար, 405.90 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում հունվարի 13-17-ն ընկած ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 24.4 մլն. դոլար (շաբաթվա աճը`2 անգամ%), 406.30 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալն արձանագրվել է հունվարի 16-ին` 8.850 մլն.դոլար:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2013 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 1.696 տրլն.դրամ, սեպտեմբերին աճելով 1.2%, տարեկան կտրվածքով` 11.5%, իսկ այս տարվա հունվար-սեպտեմբերին` 6.6%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումներն այդ ժամանակահատվածում կազմել են 1.579 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում երկարաձգված վարկերը կազմել են 5.3% կամ 90.2 մլրդ.դրամ, սեպտեմբերին աճելով 11%, տարեկան կտրվածքով` 3 անգամ, իսկ տարվա առաջին 9 ամիսներին` 2 անգամ: Ժամկետանց վարկերը սեպտեմբերի վերջին կազմել են 1.5% կամ 25.4 մլրդ.դրամ, սեպտեմբերին աճելով 10%, տարեկան կտրվածքով` ավելի քան 2 անգամ, իսկ 9 ամսում` 3 անգամ: