Երկուշաբթի, 20 Հունվարի 2014 14:46
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հայտարարել է ՙԲորսայի Լավագույն Անդամ 2013՚ մրցանակաբաշխության հաղթողներին. երրորդ անգամ անընդմեջ ամենաակտիվ ճանաչվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը
ԱրմԻնֆո. 2014թ. հունվարի 17-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսան հատուկ արարողության ժամանակ հայտարարել է ՙԲորսայի լավագույն անդամ 2013՚ մրցանակաբաշխության
հաղթողներին:
Մրցանակաբաշխությունն անցկացվում է չորորդ տարին անընդմեջ և 2013թ.-ի արդյունքներով Բորսայի կողմից մրցանակներ հանձնվեցին հետևյալ ավանդական անվանակարգերում`Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում, Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում, Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում, Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում, Բորսայի լավագույն անդամª գեր-անվանակարգ, որի շրջանակներում հաշվի է առնվում Բորսայի անդամների գործունեությունը բոլոր հարթակներում և ներդրումը բորսայական առևտրի զարգացման նախաձեռնություններում:
ՙԱրմենբրոկ՚ ԲԲԸ-ն հաղթող ճանաչվեց ՙԲորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում՚ անվանակարգում: Լավագույնների եռյակում էին նաև ՙԱմերիաբանկ, ՓԲԸ-ն և ՙԱրմսվիսբանկ՚ ՓԲԸ-ն: Հիշեցնենք, որ ՙԱրմենբրոկ՚ ԲԲԸ-ն արժանացել էր այս մրցանակին նաև 2012թ.-ին: ՙԱրարատբանկ՚ ԲԲԸ-ն ճանաչվեց Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում: Այս անվանակարգում ներկայացված լավագույն թեկնածու-ըներություններն էին նաև ՙԱրմսվիսբանկ՚ ՓԲԸ-ն և ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ-ն: Արարատբանկն երրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվում այս անվանակարգում: ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ-ն արժանացավ ՙԲորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում՚ կոչմանը` լավագույնների շարքում որպես մրցակից ունենալով ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ-ին և ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ-ին: Նշանակալի է, որ 2010թ.-ին ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ-ն հաղթող է ճանաչվել այս անվանակարգում, իսկ այս տարի որպես թեկնածու ներկայացված էր նաև ՙԲորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում՚ անվանակարգում և «2013թ. Բորսայի լավագույն անդամ՚ գեր-անվանակարգում: ՙԱրարատբանկ՚ ԲԲԸ-ն ճանաչվեց Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում: Հարկ է նշել, որ նախորդ տարի ևս ՙԱրարատբանկ՚ ԲԲԸ-ն այս անվանակարգի հաղթողն էր: Այս անվանակարգի մյուս թեկնածուներն էին ՙՀայբիզնեսբանկ՚ ԲԲԸ-ն և ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ-ն: ՙԱրարատբանկ՚ ԲԲԸ-ն երրորդ անգամ հաղթող ճանաչվեց գեր-անվանակարգում և արժանացավ ՙ2013թ. Բորսայի լավագույն անդամ՚ կոչմանըª հաշվի առնելով ընկերության ակտիվ գործունեությունը Բորսայի տարբեր հարթակներում, ինչպես նաև իր ակտիվ քաղաքականությունը` որպես թողարկող: Այս անվանակարգում լավագույնների շարքում էին նաև ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ-ն և ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ-ն:
Նշենք, որ ՙԲորսայի լավագույն անդամ՚ մրցանակաբաշխությունը հիմնվել է 2010թ.-ին և նպատակ է հետապնդում խրախուսելու Բորսայի տարբեր հարթակներում առավելագույն ներգրավվածություն ունեցող, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող և մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին: Մրցանակը շնորհվում է տարին մեկ անգամ` յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Բորսայի անդամ հանդիսացող ընկերություններից լավագույններին: