Երեքշաբթի, 21 Հունվարի 2014 20:00
Հայաստանի առաջատար բանկերի հինգյակում կուտակված շահույթի տարեկան ամենամեծ աճն արձանագրել է ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ Բանկը
ԱրմԻնֆո. Հայաստանի առաջատար բանկերի հինգյակում կուտակված շահույթի տարեկան ամենամեծ աճն արձանագրել է ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ Բանկը` 46.5 %, մինչև 15.4 մլրդ դրամ (ընդհանուր կապիտալի ավելի քան 28% - ը): Այս ցուցանիշով բանկը տարեկան կտրվածքով բարելավել է դիրքերը մեկ աստիճանով և այժմ զբաղեցնում է չորրորդ տեղը: Ըստ ԱրմԻնֆո գործակալության վերլուծության, որն անց է կացվել բանկի կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվությունների հիման վրա, նված արդյունքին բանկը հասել է շնորհիվ զուտ շահույթի աճի, որը 2013 թվականին կազմել է 24.4 %, մինչև 5.1 մլրդ դրամ (չորրորդ տեղ), որից 1,2 մլրդ դրամն ապահովվել է չորրորդ եռամսյակում:
ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ Բանկը 2013 թվականին երկրորդ տեղում էր նաև ընդհանուր եկամուտների և ընդհանուր ծախսերի գծով, որոնք համապատասխանաբար կազմել են` 34.2 մլրդ և 27.3 մլրդ դրամ, ինչի արդյունքում, հաշվեկշռային շահույթը հասել է 6.9 մլրդ դրամի: Տարեկան կտրվածքով բանկի ընդհանուր եկամուտներն ավելացել են 15.5 %, ընդհանուր ծախսերը` 13%, հաշվեկշռային շահույթը`26.4 %:
ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ Բանկի ընդհանուր եկամուտների կառուցվածքում տոկոսային եկամուտը 2013 թվականի աճել է 12.6 %, մինչև 28,4 մլրդ դրամ, իսկ ընդհանուր ծախսերի մեջ տոկոսային ծախսերն աճել են 21,8 %, մինչև 13,4 մլրդ դրամ: Բանկի կոմիսիոն եկամուտներն աճել են տարվա ընթացքում` 20,8 %, մինչև 2,9 մլրդ դրամ, իսկ կոմիսիոն ծախսերը` 44 %, մինչև 1.2 մլրդ դրամ: Բանկի վարչական ծախսերը 2013 թվականին աճել են մոտ 13%, իսկ գործառնական ծախսերը մնացել են գրեթե անփոփոխ:
Բանկի ակտիվները 2013 թվականին աճել են 8.3 %, մինչև 267,8 մլրդ դրամ, որոնց կառուցվածքում վարկային ներդրումները և այլ փոխառությունները կազմել են 169,5 մլրդ դրամ, տարեկան աճը`6.4%, իսկ պահանջները բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ նվազել են 8 , 7 %, մինչև 26.4 մլրդ դրամ: Բանկի ընդհանուր պարտավորությունները 2013 թվականին աճել են 7,6 %, մինչև 213,5 մլրդ դրամ, որոնց մեծ մասը բաժին է ընկնում հաճախորդների հանդեպ պարտավորություններին (107.8 մլրդ դրամ, տարեկան աճը` 17.8 %), ինչպես նաև բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ պարտավորություններին (102.9 մլրդ դրամ, տարեկան աննշան անկումով):
Բանկի ընդհանուր կապիտալը 2013 թվականին աճել է 11.1 %, մինչև 54.3 մլրդ.դրամ, որի կառուցվածքում կանոնադրական կապիտալը կազմել է 55%, բացարձակ մեծությամբ կազմելով 30 մլրդ.դրամ (առաջին տեղը շուկայում):
Հիշեցնենք, որ ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ Բանկը Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականի սեպտեմբերից բանկի մաժորիտար բաժնետերն է եվրոպական խոշորագույն բանկերից մեկը` Credit Agricole SA բանկային խումբը` 2013-ի դեկտեմբերի 31 – ի դրությամբ`15,56 %, որից հետո մյուս բաժնետերերն են SACAM International» ընկերությունը (Credit Agricole SA անդամ)`12,44 %, ինչպես նաև գյուղփոխօգնության 10 միություններ և բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը: Բանկն ունի 45 մասնաճյուղ, որից 38-ը մարզերում: Հաշվեկշռյին հիմնական ցուցանիշներով բանկը գտնվում է Հայաստանի առատջատար բանկերի հնգյակում: