Հինգշաբթի, 23 Հունվարի 2014 13:57
ArCa. Վճարային խոշոր համակարգերի ներկայությունը Հայաստանում հանդիսանում է հայկական բանկերի լուրջ ձեռքբերումը
ԱրմԻնֆո. Վճարային միջազգային խոշոր համակարգերի ներկայությունը Հայաստանում հանդիսանում է հայկական բանկերի լուրջ ձեռքբերումը: ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում նման կարծիք է արտահայտել Armenian Card Ազգային վճարային համակարգի ղեկավար Իշխան Մխիթարյանը, մեկնաբանելով Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայի ընթացիկ իրավիճակը. «նրանց ներկայությունը խոսում է Հայաստանի քարտային շուկայի նկատմամբ առաջատար վճարային համակարգերի հետաքրքրության մասին»:
Ի.Մխիթարյանը հիշեցրել է, որ Հայաստանում ներկայացված են չորս միջազգային վճարային համակարգեր`Mastercard, Visa Int., American Express և Diners Club International: Armenian Card իրականացնում է բոլոր նմշված համակարգերի տրանսակցիաների պրոցեսինգը: Ընդ որում, ArCa համակարգի մասնակից բանկերից 15-ը հանդիսանում է MasterCard համակարգի, իսկ 10-ը` Visa Int համակարգի անդամ: 2010 թվականից Armenian Card-ը հանդես է գալիս որպես AmEx միջազգային վճարային համակարգի պրոցեսինգային կենտրոն, որի բացառիկ գործընկերը Հայաստանում հանդիսանում է ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ բանկըւ: Իսկ Diners Club միջազգային քարտերի էկվայրինգը (2012 թվականից) և թողարկումը (2013-ի դեկտեմբերից) Հայաստանում իրականացնում է Արարատբանկը:
«Բանկերն ակտիվորեն աշխատում են իրենց հաճախորդների բազայի ընդլանման ուղղությամբ, քարտապաների համար անց են կացնում զանազան ակցիաներ, գործարկում սեփական քարտային օրիգինալ նախագծեր, ներդնում բոնուսային ծրագրեր, ընդլայնում POS-թերմինալների ցանցը, դրանով իսկ խթանելով անկանխիկ վճարների զարգացմանը Հայաստանում»,-նշել է Ի,Մխիթարյանը: Այնուամենայնիվ, տեղական քարտային շուկայի գլոբալ պրոբլեմների համատեքստում նա ուշադրություն է հրավիրել տրանսակցիաների կառուցվածքի վրա, քանի որ «քարտերով իրականացվող տրանսակցիաների մեծ մասը դեռևս կազմում են միջոցների կանխիկացումները, ինչը հիմնականում օբյեկտիվ երևույթ է, եթե հաշվի առնենք այդ հաշվները համլրող գումարների միջին չափերը: Կանխիկացման միջին գումարը տատանվում է 40-50 հազ.դրամի սահմաններում: Ընդ որում, կան այնպիսի քարտեր, որոնցով մեկ ամսում կատարվում են ընդամենը 1-2 տրանսակցիա:
Ըստ ArCa-ի տվյալների, ներկայումս անկանխիկ վճարները կազմում են տրանսակցիաների ընդհանուր ծավալի 20%-ը, ինչը, Մխիթարյանի գնահատականներով, վատ ցուցանիշ չէ հայկական շուկայի համար. «այդ ցուցանիշն աստիճանաբար աճում է, և քաղաքակիրթ առևտրի ցանցերի հայտնվելով ու զարգանալով անկանխիկ վճարների քանակը հետագայում ավելի կաճի: Անկանխիկ վճարներին յուրօրինակ թափ են հաղորդում նաև վիրտուալ կամ Ինտերնետ վճարները, իսկ ծրագրային նոր ապահովման ներդրումից հետո անկանխիկ վճարների ծավալը ցանցում, հուսով եմ, կաճի ավելի ինտենսիվորեն»: Ըստ Մխիթարյանի, Հայաստանի քարտային շուկան իր զարգացմամբ հասել է մի այնպիսի սահմանի, որից հետո արդեն սկսվում է զարգացման տեխնոլոգիական փուլը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`«Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, 2013 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ երկրի տարածքում բանկերի կողմից գործարկվել է 6282 POS-թերմինալ, 2012 թվականի 5979-ի, 2011 թվականի 4594-ի փոխարեն: POS-թերմինալների մեծ մասը սպասարկում է ArCa և MasterCard քարտերը, ավելի քան կեսը` Visa քարտերը, ավելի քան 2000-ը` American Express քարտերը, և Արարատբանկի 995 բանկոմատներն սպասարկում են Diners Club քարտերը: Քարտերով գործարքների մոտ 80-82%-ը կազմում են կանխիկացման գործարքները: 2013 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում եղել է 1011 բանկոմատ, տարեկան աճը`6.4 %: Ընդ որում, գործարքների ընդհանուր ծավալում բանկոմատների և POS-թերմինալների միջոցով իրականացված գործարքների մասնաբաժինը համապատասխանաբար կազմել է`70 % և 15%, իսկ անկանխիկ գործարքների ավելի քան 10% - ը կատարվել է POS-թերմինալների, և ավելի քան 5%-ը` վիրտուալ գործարքների միջոցով:
Ըստ Armenian Card տվյալների, 2013 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ համակարգում եղել 1 397 889 ակտիվ քարտ, որոնց մեծ մասը ArCa քարտերն են, որին հաջորդում են Visa և MasterCard քարտերը: Տարեկան կտրվածքով ակտիվ քարտերի ընդհանուր քանակն ավելացել է 42%: Աշխատավարձային քարտերի տարեկան զգալի աճը որոշ չափով պայմանավորված էր 2011 թվականի մարտին գործարկված աշխատավարձային նախագծերով, որին մասնակցեցին քարտային շուկայում գործող 20 բանկերից 13-ը:
Նշենք, որ Armenian Card ՓԲԸ հիմնվել է 2000 թվականի մարտին: Ներկայումս համակարգի բաժնետերերն են` ՀՀ Կենտրոնական բանկը, ինչպես նաև Հայաստանի 17 առևտրային բանկեր: Ի դեպ, համակարգի բաժնետերեր են հանդիսանում երկրի գրեթե բոլոր բանկերը, որոնք իրականացնում են վճարային քարտերի թողարկում և էկվայրինգ: 2013 թվականի փետրվարի 8-ից ArCa համակարգը գործարկեց ծրագրային ապահովման նոր և ավելի ժամանակակից համակարգ, որի կարևորագույն առավելությունը ArCa համակարգի անդամ-բանկերի անկախության ապահովումն է սեփական օրիգինալ քարտային նախագծեր իրականացնելիս և դրանց ծավալներն էապես մեծացնելիս: