Հինգշաբթի, 23 Հունվարի 2014 13:57
ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորում է բազմաֆունկցիոնալ լոգիստիկ համալիրի շինարարությունը Երևանում
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորում է ՙՈւրբան լոգիստիկ Սերվիսիս՚ ժամանակակից, բարձրորակ ու բազմաֆունկցիոնալ լոգիստիկ համալիրի շինարարությունը Երևանում: 
Ֆինանսավորման նպատակն է ձեռք բերել, վերակառուցել, հետագայում շահագործել համապատասխան սարքավորումներ և տրամադրել լոգիստիկ ծառայություններ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունից, համալիրին հարող տարածքն ունի արդյունաբերական նշանակություն, և ենթակառուցվածքը բավականին նպաստավոր է լոգիստիկ ծառայություններ մատուցելու համար: Այն Երևան քաղաքի կենտրոնից 15 րոպե մեքենայով հեռավորության վրա է գտնվում: Համալիրի տարածքով անցնում է երկաթգծի մի հատված: Երկրի հիմնական մաքսային տերմինալներից միջին հեռավորությունը կազմում է մոտավորապես 3-4 կմ, իսկ «Զվարթնոցե օդանավակայանից` 8կմ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ֆինանսավորման նախագծով ենթադրվում է առկա անշարժ գույքի վերակառուցում և դրա հիման վրա ժամանակակից պահեստային համալիրի ստեղծում, որը կառաջարկի մի շարք ծառայություններ` պահեստային տարածքի տրամադրում, ապրանքի փոխադրում և բեռնաթափում, փոխադրման և առաքման ռեգիստրի կառավարում, փաթեթավորում և մակնշում, ապրանքի առաքում հաճախորդի կողմից նշված վայր, շուկայում ապրանքի զարգացում և այլն:
Հաշվի առնելով համալիրի կողմից տրամադրվող ծառայությունների բազմազանությունը, քաղաքային լոգիստիկ ծառայությունների պոտենցիալ հաճախորդները կարող են ծավալել տարբեր տիպի բիզնես-գործունեություն` սկսած փոքր ու միջին բիզնեսի ձեռնարկություններից մինչև խոշոր ընկերություններ, որոնք կարիք ունեն կազմակերպության կառավարման և պահուստային ապրանքի փոխադրման: Պահեստն աշխատելու է շուրջօրյա, և տալու է հնարավորություն կատարելու ապրանքի հաշվեկշռի հարցում, տրամադրելու է անձնական կոորդինատոր ունենալու, ինտերնետի միջոցով ցանկացած ժամանակ նոր հարցում կատարելու հնարավորություն, ինչպես նաև ապահովելու է բարձրակարգ վերահսկման տեխնոլոգիական համակարգով: Տարածքում տեղակայված են լինելու դարակաշարեր, և այն հարմար կլինի տարբեր տեսակի ապրանքի ու բեռների համար:
ՙՀաշվի առնելով այն հանգամանքը, որ լոգիստիկ բիզնեսը Հայաստանում գործունեության համեմատաբար նոր տեսակ է, այս ոլորտի ֆինանսավորումը բավականին կարևոր է: Հույս ունենք, որ ֆինանսավորման ճկուն կառուցվածքը թույլ կտա ՙՈւրբան լոգիստիկ Սերվիսիս՚ ՓԲԸ  ավելացնել իր բաժինը Հայաստանի լոգիստիկ ծառայությունների շուկայում՚,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. ուսևը: 
ՙՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: