Ուրբաթ, 24 Հունվարի 2014 15:46
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն միացել է Intel Express դրամական փոխանցումների համակարգին
ԱրմԻնֆո. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի բոլոր մասնաճյուղերում շուտով հնարավոր կլինի դրամական փոխանցումներ իրականացնել նաև Intel Express միջազգային դրամական փոխանցումների համակարգով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
«Intel Express դրամական փոխանցումների համակարգը հանդիսանում է առաջատարներից մեկը ողջ աշխարհում, այդ իսկ պատճառով, միանալով վերջինիս, մենք նպատակ ենք ունեցել ապահովել առավել հարմարավետ և մատչելի դրամական փոխանցումներ մեր հայրենակիցների համար` Հայաստանում և արտերկրում: Այս համակարգով «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հաճախորդները կարող են, առանց հաշվի բացման, արագ ստանալ ու փոխանցել իրենց դրամական միջոցներն աշխարհի շուրջ 150 երկրներ»,-նշեց Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ-մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վարդան Գևորգյանը:
Նշենք, որ ինչպես Բանկի կողմից սպասարկվող Անելիք և MoneyGram, այնպես էլ Intel Express միջազգային դրամական փոխանցումների համակարգով, Բանկի հաճախորդները հնարավորություն կունենան փոխանցել և ստանալ իրենց դրամական միջոցներն ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլիով:
Նշենք, որ Անելիք Բանկի միակ բաժնետերն է հանդիսանում լիբանանյան Credit Bank S.A.L.բանկը, 2013 թվականի չորրորդ եռամսյակում իր մասնաբաժինը 89.95%-ից ավելացնելով մինչև 100%: Բանկն աշխատում է միջազգային փոխանցումների Անելիք փոխկապակցված համակարգի, ինչպես նաև MoneyGram համակարգի հետ: