Շաբաթ, 25 Հունվարի 2014 16:48
Հունվարի 20-24-ը Հայաստանում բորսայական արտարժութային գործարքները կրճատվել են 48.7%, իսկ արտարժույթի միջբանկային շուկայում ծավալներն աճել են 4 անգամ
ԱրմԻնֆո. Հունվարի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 37.1 մլրդ դրամ (շաբաթվա անկումը կազմել է 73.6%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 44 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը կազմել է` 91.7%): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, հունվարի 20-24-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 94.5 մլն.ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը`4.8%), 406.33 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 92.5 ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը`2.4%), 407.52 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5.1 մլն.EUR, 551.02 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը`19), և վաճառվել է 11.7 մլն.EUR, 554.53 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը`12.6%): Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 620.9 մլն ռուբլի, 11.92 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը` 7.6%) և վաճառվել է 134.3 մլն.ռուբլի, 12.10 դրամ.ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա աճը`0.6%):
Արտարժույթի միջբանկային շուկայում հունվարի20-24-ն իրականացված արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 2.350 մլն.դոլար, 407.73 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում հունվարի 20-24-ն ընկած ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 12.5 մլն. դոլար (շաբաթվա անկումը`48.7%), 407.82 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալն արձանագրվել է հունվարի 24-ին` 4.6 մլն. դոլար:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2013 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 1.696 տրլն.դրամ, սեպտեմբերին աճելով 1.2%, տարեկան կտրվածքով` 11.5%, իսկ այս տարվա հունվար-սեպտեմբերին` 6.6%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումներն այդ ժամանակահատվածում կազմել են 1.579 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում երկարաձգված վարկերը կազմել են 5.3% կամ 90.2 մլրդ.դրամ, սեպտեմբերին աճելով 11%, տարեկան կտրվածքով` 3 անգամ, իսկ տարվա առաջին 9 ամիսներին` 2 անգամ: Ժամկետանց վարկերը սեպտեմբերի վերջին կազմել են 1.5% կամ 25.4 մլրդ.դրամ, սեպտեմբերին աճելով 10%, տարեկան կտրվածքով` ավելի քան 2 անգամ, իսկ 9 ամսում` 3 անգամ: