Ուրբաթ, 31 Հունվարի 2014 18:09
Ամերիաբանկը մտադիր է 2014 թվականին երկու նոր մասնաճյուղ բացել
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը մտադիր է 2014 թվականին երկու նոր մասնաճյուղ բացել: Այդ մասին հունվարի 31-ին մամուլի ասուլիսում հայտարարել է «Ամերիաբանկե ՓԲԸ տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Նրա ասելով, նոր մասնաճյուղերից մեկը կբացվի, ամենայն հավանականությամբ, Գյումրիում, իսկ մյուսը` մայրաքաղաքում:
Հիշեցնենք, որ բանկն ունի 9 մասնաճյուղ, որոնցից 5-ը գտնվում են Երևանում, և մեկական` ԼՂՀ-ում, Քաջարանում և Վանաձորում:
Նշենք, որ «Ամերիաբանկե ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ` բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: 2011 թվականի նոյեմբերից որպես Ամերիաբանկի մաժորիտար բաժնետեր հանդես է գալիս «Ամերիա գրուպ CY Ltdե` կապիտալում 99,99% բաժնեմասով: