Երկուշաբթի, 3 Փետրվարի 2014 13:20
Հունվարի 21-ից փետրվարի 1-ը Հայաստանում բորսայական արտարժութային գործարքները կրճատվել են 67.6%, իսկ արտարժույթի միջբանկային շուկայում ծավալներն աճել են 2 անգամ
ԱրմԻնֆո. Հունվարի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 50.3 մլրդ դրամ (շաբաթվա աճը կազմել է 35.5%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 30.5 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը կազմել է` 30.6%): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, հունվարի 29-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 101.6 մլն.ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը`7.5%), 407.96 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 132.2 ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը`43%), 408.93 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4.8 մլն.EUR, 554.53 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը`5.8%), և վաճառվել է 12.4 մլն.EUR, 557.93 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը`5.9%): Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 585.1 մլն ռուբլի, 11.59 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը` 5.7%) և վաճառվել է 95.3 մլն.ռուբլի, 11.76 դրամ.ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը`29%):
Արտարժույթի միջբանկային շուկայում հունվարի 29-ից փետրվարի 1-ն իրականացված արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 5.174 մլն.դոլար, 408.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նույն ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 4.050 մլն. դոլար (շաբաթվա անկումը`67.6%), 408.40 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալն արձանագրվել է հունվարի 31-ին` 2.050 մլն. դոլար, իսկ հունվարի 30-ին գործարքներ չեն եղել:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2013 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 1.696 տրլն.դրամ, սեպտեմբերին աճելով 1.2%, տարեկան կտրվածքով` 11.5%, իսկ այս տարվա հունվար-սեպտեմբերին` 6.6%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումներն այդ ժամանակահատվածում կազմել են 1.579 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում երկարաձգված վարկերը կազմել են 5.3% կամ 90.2 մլրդ.դրամ, սեպտեմբերին աճելով 11%, տարեկան կտրվածքով` 3 անգամ, իսկ տարվա առաջին 9 ամիսներին` 2 անգամ: Ժամկետանց վարկերը սեպտեմբերի վերջին կազմել են 1.5% կամ 25.4 մլրդ.դրամ, սեպտեմբերին աճելով 10%, տարեկան կտրվածքով` ավելի քան 2 անգամ, իսկ 9 ամսում` 3 անգամ: