Երկուշաբթի, 20 Հունվարի 2014 14:56
Արդշինինվեստբանկը 2013 թ. զգալիորեն ակտիվացրել է ֆինանսական ինստիտուտներից միջազգային ներգրավումները
ԱրմԻնֆո. Արդշինինվեստբանկը զգալիորեն ակտիվացրել է ֆինանսական ինստիտուտներից միջազգային ներգրավումները, որոնց ընդհանուր ծավալը 2013 թ. կազմել է $19.5 մլն և 3.4 մլն եվրո: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունից, World Business Capital-ից (WBC) հաշվետու տարում ներգրավվել է $ 10.0 մլն, Asian Development Bank- (ADB)` $ 6.0 մլն, Atlantic Forfaitierungs-ից` 2.9 մլն եվրո, Citibank-ից` $ 2.3 մլն, Ռոսսելխոզբանկ-ից` $ 1.2 մլն, Landesbank-ից` 0.5 մլն եվրո:
Աղբյուրի համաձայն, տարեվերջի դրությամբ Բանկի մշտական ակտիվ հաճախորդների քանակն աճել է 19.4% (շուրջ 221 հազ. հաճախորդ):
Բանկի կայուն զարգացման մասին է խոսում նաև վերջերս Moody’s միջազգային վարկանշային գործակալության կողմից Բանկի վարկանիշերի հեռանկարային գնահատականի բարձրացումը ՙկայուն՚ մակարդակի:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, Արդշինինվեստբանկի ակտիվները 2013 թ. աճել են 36,5%-ով` մինչև
270.9 մլրդ դրամ, որոնց կառուցվածքում բանկերի և ֆինանսական այլ կազմակերպությունների հանդեպ պահանջներն աճել են ավելի քան 2 անգամ` մինչև 11.4 մլրդ դրամ, իսկ վարկային պորտֆելը` 31%-ով, մինչև 176.1 մլրդ դրամ: Միաժամանակ բանկի ընդհանուր պարտավորությունները հաշվետու շրջանում ավելացել են 39,3%-ով` մինչև 226.7 մլրդ դրամ: Վարկային շուկայում զգալի ակտիվացման արդյունքում բանկը 2013 թ.ավարտել է 6.5 մլրդ դրամ զուտ շահույթով` ապահովելով 53,6% տարեկան աճ: