Ուրբաթ, 24 Հունվարի 2014 11:47
ԼՂՀ նախագահը հաջողված է համարել բանկի գործունեությունն Արցախում, կարևորելով շրջաններում բացված մասնաճյուղերի նշանակությունը
ԱրմԻնֆո. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին ընդունել է <<Արդշինինվեստբանկ>> ՓԲԸ վարչության նախագահ Մհեր Գրիգորյանին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, Նախագահ Սահակյանը նշել է, որ հաջողված է համարում բանկի գործունեությունն Արցախում, կարեւորել շրջաններում բացված մասնաճյուղերի նշանակությունը՝ հավելելով, որ այն մեծապես նպաստում է հանրապետությունում բանկային ցանցի զարգացմանը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, Արդշինինվեստբանկի ակտիվները 2013 թվականին աճել են 36.5 %, մինչև 270,9 մլրդ դրամ, որոնց կառուցվածքում բանկերի եւ այլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ պահանջներն ավելացել են ավելի քան 2 անգամ, մինչև 11.4 մլրդ դրամ, իսկ վարկային պորտֆելը` 31%, մինչև 176,1 մլրդ դրամ: Միևնույն ժամանակ, բանկի պարտավորությունները հաշվետու ժամանակահատվածում աճել են 39.3 %, մինչև 226,7 մլրդ դրամ, որոնց կառուցվածքում պարտավորությունները հաճախորդների հանդեպ աճել են 33.9 %, մինչև 153,2 մլրդ դրամ, իսկ պարտավորություններ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ` 54, 1%, մինչև 70.9 մլրդ դրամ: Վարկային շուկայում էական ակտիվացման արդյունքում բանկը 2013 թվականը եզրափակել է 6.5 մլրդ.դրամ զուտ շահույթով, տարեկան աճը`53,6 %: Ներկայումս բանկն ունի 55 մասնաճյուղ, որոնցից 13 - ը`Երևանում, 36 – ը` մարզերում և 6 - ը ԼՂՀ – ում: