Ուրբաթ, 24 Հունվարի 2014 17:13
Կոնվերս Բանկի ՙՎանաձոր՚ մասնաճյուղը գործում է նոր հասցեում
ԱրմԻնֆո: Կոնվերս Բանկի ՙՎանաձոր՚ մասնաճյուղը նախկին ք. Վանաձոր, Խորենացի 1գ հասցեի փոխարեն արդեն գործում է նոր` ք. Վանաձոր, րիգոր Լուսավորիչ 40 հասցեում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունից, հունվարի 23-ին տեղի ունեցավ մասնաճյուղի վերագործարկման հանդիսավոր արարողությունը:
ՙՎանաձոր՚ նոր մասնաճյուղը լավագույնս հարմարեցված է բանկային ժամանակակից ծառայությունների սպասարկման ստանդարտներին, հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և հմուտ անձնակազմով: Ի տարբերություն նախկին պայմաններիª այժմ արդեն իրավաբանական անձանց սպասարկումն առանձնացված է, ինչը հնարավորություն է տալիս տարանջատել հաճախորդներին ու նրանց կողմից իրականացվող գործարքներըª իրականացնելով առավել արագ սպասարկում:
ՙՎանաձոր՚-ից բացի քաղաքում գործում է Կոնվերս Բանկի ևս մեկª ՙԼոռի՚ մասնաճյուղը, ինչը խոսում է Լոռի մարզում ապրող և գործող մեր հաճախորդների կողմից Բանկի նկատմամբ վստահության մասին:
Նպատակ ունենալով անընդհատ կատարելագործել բանկ-հաճախորդ հարաբերությունները Կոնվերս Բանկը մեծապես կարևորում է ինչպես առաջարկվող պրոդուկտների այնպեսև իր մասնաճյուղերի պայմանների բարելավումըª ձգտելով ապահովել բարձր չափանիշներին համապատասխանություն և հաճախորդների սպասարկման համար առավել բարենպաստ և ժամանակակից պայմաններ:
Այսպես, ընդամենը վերջին մեկ տարվա ընթացքում Կոնվերս Բանկը վերանորոգել ու վերագործարկել է թվով 4 մասնաճյուղª 4 քաղաքներում, ինչպես նաև բացել է 3 նոր մասնաճյուղ երեք տարբեր քաղաքներում, որից մեկը Երևանում, իսկ երկուսը մարզերում: