Ուրբաթ, 31 Հունվարի 2014 16:45
Ամերիաբանկը 2013 թ. ավարտել է մի շարք ցուցանիշներով առաջատար դիրքով
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը 2013 թ. ավարտել է մի շարք ֆինանսական ցուցանիշներով առաջատար դիրքով: Ինչպես հունվարի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ - լխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, ակտիվների չափով բանկն առաջին տեղն է զբաղեցրել`2013 թ. այդ ցուցանիշն ավելացնելով 29%-ով`մինչև 315 մլրդ դրամ: Համեմատության համար բանկիրը նշել է, որ Հայաստանի բանկային ողջ համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 23%-ով:
լխավոր տնօրենի խոսքով, Ամերիաբանկն առաջատար դիրք է զբաղեցրել նաև ընդհանուր պարտավորությունների չափով`ավելացնելով այդ ցուցանիշը տարեկան հաշվարկով 32,6% -ով`մինչև 276.2 մլրդ դրամ, մինչդեռ ՀՀ բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունների համախառն ծավալի աճը կազմել է ընդամենը 24%: Հաճախորդների հանդեպ պարտավորությունները հաշվետու տարում ավելացել են 35%-ով`մինչև 170 մլրդ դրամ: 2013 թ.ցպահանջ ավանդների ծավալն ավելացել է 46%-ով`մինչև 61.6 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդները` 29%-ով, մինչև 108.3 մլրդ դրամ, այդ թվում`ֆիզիկական անձանց ավանդները` 45%-ով, մինչև 68 մլրդ դրամ:
Միաժամանակ վարկային պորտֆելի չափով Ամերիաբանկը երկրորդ տեղն է զբաղեցրել`2013 թ. ավելացնելով այն 20,5%-ով`մինչև 176 մլրդ դրամ`բանկային ողջ համակարգում 17 տոկոս աճի համեմատ: Վարկային պորտֆելի կառուցվածքում ՓՄՁ ոլորտին վարկերի բաժինը 2013 թ. վերջին հասել է 19,4%-ի` 58% տարեկան աճով, մինչև 33.2 մլրդ դրամ, մինչդեռ խոշոր կորպորատիվ վարկերի ծավալն ավելացել է 10% -ով`մինչև 105.4 մլրդ դրամ:
Մանրածախ վարկավորման առնչությամբ բանկիրը նշել է, որ 2013 թ. շեշտը դրվել է սպառողական վարկավորման և քարտային վարկերի տրամադրման վրա: Ամերիաբանկի սպառողական վարկերի պորտֆելն անցած տարվա ընթացքում ավելացել է 65% -ով`մինչև 1.2 մլրդ դրամ, իսկ քարտային վարկերի պորտֆելը`
45%-ով, մինչև 10.4 մլրդ դրամ: Բանկն ավելացրել է նաև հիփոթեքը` 10% -ով, մինչև 10.3 մլրդ դրամ, իսկ ավտովարկերի պորտֆելը` 25%-ով, մինչև 3.4 մլրդ դրամ:
Ամերիաբանկի զուտ շահույթը 2013 թ. արդյունքների համաձայն կազմել է 6.2 մլրդ դրամ` (3-րդ դիրք)` 2% տարեկան աճով: Բանկին բաժին է ընկնում բանկային համակարգի համախառն զուտ շահույթի 13% -ը:
Ա.Հանեսյանը նաև հիշեցրել է, որ առաջատար գործարար ամսագրերից մեկը` բրիտանական Corporate INTL Magazine-ը, Ամերիաբանկը 2013 թվականի արդյունքներով ճանաչել է Հայաստանի լավագույն բանկ ըստ ֆակտորինգային գործառնությունների: Հաշվետու տարում բանկի ֆակտորինգային գործառնությունների ծավալը կազմել է շուկայի 47,3 տոկոսը, ինչը թույլ է տվել իրեն ամրագրել առաջատարությունը Հայաստանի բանկային շուկայում: 2013 թվականին Ամերիաբանկը նաև դարձել է Հայաստանի առաջին բանկը, որին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) առևտրի զարգացմանն աջակցության ծրագրի շրջանակում շնորհել է հաստատող բանկի կարգավիճակ: Անցած տարի բանկը նաև դարձել է «Տարվա բանկ 2013ե հեղինակավոր մրցանակի դափնեկիր` ըստ բրիտանական The Banker պարբերականի վարկածի:
2013 թվականին բանկը նաև խորացրել է համագործակցությունը միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, նրանց հետ կնքելով 42 մլն դոլար ընդհանուր գումարի վարկային պայմանագրեր, մասնավորապես, ՎԶԵԲ հետ` 12 մլն դ ոլարի, ֆրանսիական զարգացման ֆինանսական գործակալության (Proparco) հետ` 15 մլն դոլարի, Ավստրիական զարգացման բանկի հետ (OeEB)` 15 մլն դոլարի: Միջազգային վարկերի պորտֆելն, ընդհանուր առմամբ, 2013 թվականի վերջին կազմել է 273 մլն դոլար: Այդ ծրագրերը նպատակաուղղված են, հիմնականում, փոքր և միջին բիզնեսի, էներգատնետսող նախագծերի և վերականգնվող էներգետիկայի նախագծերի ֆինանսավորմանը:
2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ամերիաբանկի ընդհանուր կապիտալը կազմել է 38.8 մլրդ դրամ (5,5% տարեկան աճով), կանոնադրական կապիտալի անփոփոխ 25.4 մլրդ դրամ մակարդակի դեպքում: Ըստ ընդհանուր կապիտալի բանկը պահպանում է չորրորդ դիրքը, իսկ ըստ կանոնադրական կապիտալի` երկրորդը: Բանկի ընդհանուր կապիտալի կառուցվածքում հաշվետու տարում զգալիորեն ավելացել է վերագնահատման պահուստը` գրեթե 10 անգամ, մինչև 417.5 մլն դրամ, իսկ կուտակված շահույթն ավելացել է 14,7%-ով, մինչև 12.9 մլրդ դրամ (հինգերորդ դիրքը շուկայում): Նշենք, որ «Ամերիաբանկե ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ` բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: 2011 թվականի նոյեմբերից որպես Ամերիաբանկի մաժորիտար բաժնետեր հանդես է գալիս «Ամերիա գրուպ CY Ltdե` կապիտալում 99,99% բաժնեմասով: