Երեքշաբթի, 4 Փետրվարի 2014 14:50
Ռուսաստանի Ազգային Հաշվարկային Դեպոզիտարիան և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան կնքեցին օտարերկրյա անվանատիրոջ հաշվի բացման պայմանագիր
ԱրմԻնֆո. Ռուսաստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիաª Ազգային Հաշվարկային Դեպոզիտարիան (ԱՀԴ), և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան (ՀԿԴ) կնքեցին ՀԿԴ-ի օտարերկրյա անվանատիրոջ հաշվի բացման պայմանագիր: Այդ մասին ասվում է ԱՀԴ` ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:
Համաձայն պայմանագրի, ԱՀԴ-ն վարելու է ՀԿԴ-ի օտարերկրյա անվանատիրոջ հաշիվը, որում հաշվառվում են ՀԿԴ-ի հաճախորդների արժեթղթերի հաշիվները, ինչպես նաև իրականացնելու է համապատասխան գործառնություններ այդ հաշիվներով և մատուցելու է արժեթղթերով սահմանված իրավունքների կատարման հետ կապված այլ հարակից ծառայություններ:
Հիշեցնենք, որ ԱՀԴ-ի օտարերկրյա անվանատիրոջ հաշիվը ՀԿԴ-ում բացվել է 2011թ.-ին: Այժմ սույն պայմանագրով ստեղծված երկկողմանի կապը թույլ է տալիս առավել արդյունավետ իրականացնել անդրսահմանյան դեպոզիտար գործառնությունները: Ներկայումս ԱՀԴ-ն ունի անվանատիրոջ հաշիվների 8 երկրների դեպոզիտարիաներումª ներառյալ 6 երկկողմանի կապեր Euroclear Bank S.A./N.V., Clearstream Banking S.A., Ղազաղստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի, Բելառուսի Կենտրոնական Դեպոզիտարիայի, Ադրբեջանի Ազգային Դեպոզիտար Կենտրոնի և Ղրղզստանի Կենտրոնական Դեպոզիտարիայում:
Բացի ԱՀԴ-ում բացված օտարերկրյա անվանատիրոջ հաշվից, ՀԿԴ-ն հաշիվներ ունի նաև Ղազաղստանի Կենտրոնական Դեպոզիտարիայում և Clearstream Banking Luxemburg-ում:
Ազգային Հաշվարկային Դեպոզիտարիան (ԱՀԴ) Ռուսաստանի Դաշնության կենտրոնական դեպոզիտարիան է և հանդիսանում է Մոսկվայի Բորսաների Խմբի մի մաս: ԱՀԴ-ն հիմնադրվել է 1996թ. հունիսի 27-ին:ԱՀԴ-ն Ռուսաստանի ազգային համարակալման գործակալությունն է, ինչպես նաև համարակալման գործակալության փոխարինող ԱՊՀ երկրներումª միջազգային ISIN և CFI կոդերի շնորհման իրավունքով: Միջազգային ռեյթինգավորող գործակալությունª Thomas Murray-ը, ԱՀԴ-ին, որպես կենտրոնական դեպոզիտարիա, շնորհել է AA- ռեյթինգ: ԱՀԴ-ում հաշվառված արժեթղթերի ընդհանուր ծավալը 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 21,8 տրլն ռուբլի:
Հիշեցնենք, որ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան (ՀԿԴ) Հայաստանի միակ արժեթղթերի կենտրոնացված ռեեսրտավարն է և պահառուն: ՀԿԴ-ն հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի դուստ ընկերություն և կազմում NASDAQ OMX Group Inc.-ի մի մաս: ՀԿԴ-ն հանդիսանում է Համարակալման Ազգային ործակալությունների Ասոցիացիայի գործընկեր, ինչպես նաև Հայաստանի ազգային համարակալման գործակալ, որը լիազորված է ISIN և CFI տարբերակիչ համարներ շնորհել հայկական արժեթղթերին: 2014թ.-ից ՀԿԴ-ն վարում է Հայաստանի պարտադիր կենսաթոշակային համակարգի կենսաթոշակային հաշիվները և ակտիվները:NASDAQ OMX (NASDAQ: NDAQ) առևտրային, բորսայական տեխնոլոգիաների, տեղեկատվական և բաժնետիրական ընկերությունների համար հատուկ ծառայությունների առաջատար մատակարարն է աշխարհի վեց մայրցամաքներում: Իր բազմազան լուծումների միջոցով NASDAQ OMX-ն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում պլանավորել, օպտիմիզացնել և վստահաբար իրագործել իրենց բիզնես տեսլականըª օգտագործելով այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են թափանցիկություն և ուղղորդում են ներկայիս գլոբալ կապիտալի շուկաներում: Լինելով էլեկտրոնային բորսայական հարթակի հիմնադիրª NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները սպասարկում են ավելի քան 80 շուկաներ աշխարհի 50 երկրներում. աշխարհի 10 գործարքներից 1-ը իրականացվում է NASDAQ OMX-ի միջոցով: NASDAQ OMX-ի հարթակում ցուցակված են ավելի քան 7 տրլն ԱՄՆ դոլար կապիտալացում ունեցող ավելի քան 3,300 ընկերություններ, իսկ ծառայություններից օգտվող կորպորատիվ հաճախորդների թիվը գերազանցում է 10,000: