Երեքշաբթի, 4 Փետրվարի 2014 16:53
ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի դեվալվացիան 2014 թվականի հունվարին կազմել է 0.5%, իսկ տարեկան դեվալվացիան` 0.2%
ԱրմԻնֆո. ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի դեվալվացիան 2014 թվականի հունվարին կազմել է 0.5%, իսկ տարեկան դեվալվացիան` 0.2%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2014 թվականի հունվարին միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 407.4 դրամ/դոլար, 2013 թվականին արձանագրված` 406.7 դրամ/դոլարի համեմատ:
Աղբյուրի համաձայն, Հայաստանի սպառողական շուկայում տարեկան կտրվածքով արձանագրվել է 2.8% ինֆլյացիա, իսկ 2013-ի հունվարի համեմատ` 5.5%: Համեմատության համար հիշենք, որ 2013 թվականի հունվարին ինֆլյացիան կազմել է 2.9%, ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի դեվալվացիան` 0.3%, 2012-ի հունվարին ինֆլյացիան կազմել է 3.6%, դեվալվացիան` 1.1%, իսկ 2011 թվականի հունվարին ինֆլյացիան կազմել է 2.8%, դեվալվացիան` 1.2%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ՀՀ դրամի ռեվալվացիան ԱՄՆ դոլարի նկատմամբ 2013 թվականին կազմել է 0.1%, իսկ միայն դեկտմբերին` դեվալվացիան կազմել է 0.1%, իսկ ինֆլյացիան` 5.6% (միայն դեկտեմբերին ինֆլյացիան կազմել է 1.1%): 2012 թվականին դեվալվացիան ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 5.9%, իսկ միայն դեկտմբերին` ռեվալվացիան կազմել է 0.3%, իսկ ինֆլյացիան` 3.2% (միայն դեկտեմբերին ինֆլյացիան կազմել է 2.1%):