Երեքշաբթի, 4 Փետրվարի 2014 17:16
ՙՌԵՍՈ՚ ապահովագրական ընկերությունը` ԱՐՁԱԿ 2013 պատմվածքների մրցույթի հովանավոր
ԱրմԻնֆո: ՙՌԵՍՈ՚ ապահովագրական ընկերությունը հովանավորել է ՙԱնտարես, հրատարակչության և ՙրանիշ՚ գրական ակումբի նախաձեռնությամբ անցկացվող ՙԱրձակ 2013՚ լավագույն պատմվածքների մրցույթը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ընկերության մարքեթինգի և PR ծառայությունում:
Փետրվարի 3-ին մրցույթն ամփոփվեց Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի ունեցած մրցանակաբաշխությամբ: Մրցույթին ներկայացված շուրջ 100 հեղինակների պատմվածքներից եզրափակիչ փուլ անցել էին 21 ստեղծագործություններ, որոնց հեղինակները ՙԱնտարես՚ ընկերության և հովանավորների կողմից պարգևատրվեցին վկայագրերով և նվերներով:
3 տարի անընդմեջ մրցույթը հովանավորող ՙՌԵՍՈ՚ Ապահովագրական ընկերությունը հատկապես բարձր էր գնահատել Աշոտ աբրիելյանի ՙՀմայք՚ ստեղծագործությունը, որում հեղինակը նկարագրել է օձի խայթոցի հանդեպ ունեցած վախերը: Որպես նվեր Ընկերությունը պատրաստել էր 2.000.000 ՀՀ դրամ և ավել ծածկույթով ապահովագրական նվեր քարտ, որը թույլ կտա ձեռք բերել մի շարք ապահովագրական պայմանագրեր, այդ թվում` անձնական պատահարներից ապահովագրություն, որով անձը ապահովագրվում է նաև օձի խայթոցից:
ՙՌԵՍՈե ապահովագրական ընկերությունը կարևորում է հայ արձակի զարգացմանն ուղղված միջոցառումների անցկացումը և սիրով համաձայնում է աջակցել այնպիսի ծրագրերին, որոնք ուղղված են ժամանակակից հայ հեղինակների աշխատանքների ներկայացմանը և ընթերցանության հանդեպ հանրային հետաքրքրության խթանմանը՚,- նշել են ընկերության մարքեթինգի և PR ծառայությունում: