Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2014 16:38
Անելիք Բանկը նմախատեսում է 2014 թվականին Երևանում բացել երկու նոր մասնաճյուղ
ԱրմԻնֆո. Անելիք Բանկը նմախատեսում է 2014 թվականին Երևանում բացել երկու նոր մասնաճյուղ: Այս մասին այսօր «Դավիթաշեն» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է Անելիք Բանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:
Ողջունելով ներկաներին, Անելիք Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը նշել է, որ «Դավիթաշեն» մասնաճյուղի վերաբացումը Բանկի մասնաճյուղային ցանցի զարգացման ու կատարելագործման միջոցառումների համալիր ծրագրի հերթական քայլն է: Նրա խոսքերով, Բանկն ակտիվորեն համագործակցում է ինչպես բիզնեսի ներկայացուցիչների, այնպես էլ ֆիզիկական անձանց հետ` մատուցելով նրանց տարատեսակ և բարձրակարգ բանկային ծառայություններ: «Իսկ մասնաճյուղային ցանցի ընդլայնումը և նորացումը կնպաստի Բանկի զարգացմանը նշված ուղղություններով»,- ասել է Ն. Կարամանուկյանը:
Աղբյուրի համաձայն. Անելիք Բանկի «Դավիթաշեն» մասնաճյուղն իր հաճախորդներին կշարունակի մատուցել լայն սպեկտորի բանկային ծառայություններ արդեն նոր տարածքում: Մասնաճյուղի վերաբացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Երևանի Դավիթաշեն համայնքի 4-րդ թաղամաս, 11/91 հասցեում:
Վերաբացված մասնաճյուղում նույնպես Բանկը հաճախորդներին առաջարկելու է օգտվել բանկային ծառայությունների ամբողջական փաթեթից, որոնք նախատեսված են ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, այդ թվում` բիզնեսի զարգացման և շրջանառու միջոցների համալրման երկարաժամկետ վարկեր, արագ սպառողական վարկեր, տարադրամի փոխանակման մատչելի ծառայություններ, քարտային ծառայություններ, դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում և դեպի արտերկիր, լավագույն պայմաններով ավանդների ընդունում` բացառիկ` տարեկան մինչև 14.5% տարեկան տոկոսադրույքով և այլ բանկային ծառայություններ:
Նշենք, որ Անելիք Բանկի միակ սեփականատերն է լիբանանյան Credit Bank S.A.L.-ը, որը 2013 թվականին իր բաժնեմասը 89.95%-ից դարձրեց 100%: Բանկն աշխատում է դրամական փոխանցումների Anelik փոխկապակցված համակարգի, ինչպես նաև MoneyGram համակարգի հետ: Բանկն ունի 12 մասնաճյուղ, որից 6-ը գտնվում է Երևանում: