Հինգշաբթի, 6 Փետրվարի 2014 11:56
Հայաստանում սպառողների վստահության ինդեքսը շարունակում է ընթանալ դեպի վար
ԱրմԻնֆո. Հայաստանում սպառողների վստահության ինդեքսը (ՍՎԻ) շարունակում է ընթանալ դեպի վար, 2013 թվականին կորցնելով հարցվողների գնահատականների 3.4 կետ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, հարցվողների կողմից ՍՎԻ-ն 2013-ի չորրորդ եռամսյակում գնահատվել է 40.9 միավոր, երրորդ եռամսյակի 41.9 միավորի, 2012-ի չորրորդ եռամսյակի 44.3 միավորի և 2011-ի չորրորդ եռամսյակի 44.2 միավորի փոխարեն: Համեմատության համար հիշեցնենք, որ 2011 թվականին հարցվողներն այս ինդեքսի գնահատականները բարելավել են միայն 2-րդ և 3-րդ եռամսյակուներում, ինչպես նաև 2012-ի 1-ին և 2-րդ եռամսյակներում, որից հետո տեղի է ունեցալ գնահատականների աստիճանաբար վատթարացում:
Աղբյուրի համաձայն, ինդեքսի բաղադրիչի` ընթացիկ պայմաների ենթաինդեքսի գնահատակաները տարեկան կտրվածքով 39.4 միավորից նվազել են մինչև 34.5 միավոր, իսկ եռամսյակի կտրվածքով մնացել են անփոփոխ: Իսկ ինդեքսի մյուս բաղադրիչի` ապագա պայմանների ենթաինդեքսի գնահատականները նույնպես տարեկան կտրվածքով նվազել են` 49.3 միավորից մինչև 47.2 միավոր, եռամսյակում նվազելով 2.1 միավորով:
Ընթացիկ պայմանների ենթաինդեքսի գծով եռամսյակային 2.8 միավորի աճ է գրանցվել միայն տնային տնտեսությունների կողմից ներկայիս տնտեսական իրավիճակի գնահատման գծով` 19 միավոր, երրորդ եռամսյակի 16.2 միավորի փոխարեն, որը նախորդ տարվա արդյունքներով կազմել էր 26.5 միավոր: Խոշոր գնումների իրականացման և ֆինանսական իրավիճակի փոփոխության փաստերով գնահատականները նախորդ եռամսյակի համեմատ նվազել են: Այսպես, խոշոր գնումների իրականացման գծով գնահատականները չորրոդ եռամսյակում 54.3 միավորից նվազել են մինչև 53.2 միավոր (տարեկան աճը` 50.2 միավոր): Միևնույն ժամանակ, իրենց ֆինանսական վիճակը հաշվետու եռամսյակում հարցվողները գնահատել են 31.2 միավոր, նախորդ եռամսյակի 33 միավորի և 2012-ի 41.4 միավորի փոխարեն:
Ապագա պայմանների ենթաինդեքսի բոլոր ենթաինդեքսներում տեղի է ունեցել եռամսյակային անկում, իսկ տարեկան կտրվածքով աճ է արձանագրվել միայն ընտանիքում զբաղվածության գծով` 48.2 միավորից մինչև 49.8 միավոր (2013-ի երրորդ եռամսյակի 51.5 միավորի փոխարեն), որի երկամյա աճը կազմել է 49 միավոր: Հաջորդ եռամսյակում խոշոր գնումներ կատարելու հնարավորոթյան ենթաինդեքստի գնահատումը 2013-ի չորրորդ եռամսյակում նվազել է` 53.8-ից մինչև 52.6 միավոր, 2012-ի 4-րդ եռամսյակի 57.4 միավորի և 2011-ի 4-րդ եռամսյակի 53.8 միավորի փոխարեն: Ֆինանսական վիճակի փոփոխության ակնկալիքները հաջորդ եռամսյակում նույնպես ավելի հոռետեսական էին, քանի որ 2013-ի 4-րդ եռամյակում նվազել են 42.7-ից մինչև 39.4 միավոր, 2012-ի 4-րդ եռամսյակի 42.2 միավորի և 2011-ի 4-րդ եռամսյակի 43.1 միավորի փոխարեն:
Նշենք, որ սկսած 2013 թվականի առաջին եռամսյակից տնտեսական ակտիվության ինդեսքը վերանվանվել է գործարար ակտիվության ինդեքսի: Դրա հետ մեկտեղ, փոխվել է նաև բոլոր`գործարար ակտիվության, գործարար-մթնոլորտի և սպառողների վստահության բաղադրյալ ինդեքսների հաշվարկման մեթոդաբանությունը: Այսուհետ այդ ինդեքսները ԿԲ կողմից կհրապարակվեն ոչ թե տոկոսներով (ինչպես մինչև 2013 թվականն էր), այլ հարցվողների գնահատականների միջինացված միավորներով: Այսպես, գործարար ակտիվությունը հաշվարկվում է ընթացիկ և հետագա եռամսյակներում արտադրության ծավալների, ակնկալվող պահուստների և ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի գնահատումով, գործարար մթնոլորտը հաշվարկվում է ընթացիկ և հաջորդ եռամսյակների տնտեսական իրավիճակի գնահատումով, իսկ սպառողների վստահությունն իրենից երկայացնում է մի դիֆուզիոն ցուցանիշ, որը հաշվարկվում է հարցվողների կողմից 6 հարցերին տրված պատասխանների միավորների միջինացման հիման վրա: Միավորները կարող են տատանվել 0-100 միջակայքում, մասնավորապես, 0-ն վկայում է բոլոր հարցվողների ակնկալիքների վատթարացման մասին, 100-ը` բարելավման, իսկ 50-ը` կայուն կիավիճակի մասին (երբ հարցվողների կեսն ակնկալում է բարելավումներ, իսկ մյուս կեսը` վատթարացում): Հ Կենտրոնական բանկը միավորների 45-55 միջակայքի տատանումներն ընդունել է որպես կայուն մակարդակ:
Հիշեցնենք, որ ԿԲ կողմից այս հարցումն անց է կացվում 2005 թվականից, որը կոչված է գնահատել ներկայիս տնտեսական իրավիճակը և ապագա ակնկալիքները: Ինդեքսների հաշվարկման մեթոդաբանությունը հիմնված է ամերիկյան Conference Board և գերմանական IFO ինստիտուտի կողմից մշակված սկզբունքների վրա: