Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2014 16:39
Արդշինինվեստբանկը շարունակում է արդիականացնել վաճառքների ցանցը
ԱրմԻնֆո. Արդշինինվեստբանկն Աշտարակ քաղաքում վերաբացել է իր վերանորոգված «Աշտարակ» մասնայուղը, որը տեղակայված է ք. Աշտարակ, Ն. Սիսակյան 25/33 հասցեում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
մասնաճյուղի վերաբացմանը ներկա էին Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը, Բանկի հաճախորդներ և ղեկավարներ:
Մհեր Գրիգորյանի խոսքով, նորացված «Աշտարակ» մասնաճյուղի վերաբացումը դա վաճառքների ցանցի արդիականացման և ընդլայնմանն ուղղված համալիր միջոցառումների փուլերից մեկն է:
«Հատուկ ուշադրություն դարձնելով գործունեությանը մարզերում, Բանկի ղեկավարությունը, մայրաքաղաքային մասնաճյուղերին զուգահեռ հավասարաչափ զարգացնում է նաև մարզային մասնաճյուղերը: Վերջին երկու տարիների ընթացքում վերանորոգվել և համապատասխանեցվել են հաճախորդների սպասարկման ժամանակակից չափանիշներին, ինչպես` Երևան քաղաքի, այնպես էլ` Հայաստանի մարզերի բազմաթիվ մասնաճյուղեր: Մեզ համար ամենակարևորը դա բարձր չափանիշներին համապատասխանող ծառայությունների մատուցում ապահովելն է:». –նշել է Մհեր Գրիգորյանը:
Նա նշել է, որ մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմիզացման, աշխատատեղերի և սպասարկման գոտիների արդիականացման և լիովին տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, ինչպես նաև մասնաճյուղի ինտերիերը համապատասխանեցվել է Արդշինինվեստբանկի ֆիրմային ոճին:
Նշենք, որ Արդշինինվեստբանկը Հայաստանում գործում է 2003 թվականից: Բանկի մաժորիտար բաժնետերն է «Ներդրումների բիզնես-կենտրոն» ՍՊԸ-ն, որի մասնաբաժինը կազմում է 97.23%: Ներկայումս Բանկի մասնաճյուղային ցանցը` իր 55 մասնաճյուղերով, խոշորագույներից է հանրապետությունում: Ընդ որում, մասնաճյուղերից 36-ը գտնվում է Հայաստանի մարզերում, 13-ը` Երևանում, իսկ 6-ը` ԼՂՀ-ում: Արդշինինվեստբանկն ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: