Շաբաթ, 15 Փետրվարի 2014 10:25
Փետրվարի 10-14-ը Հայաստանում բորսայական արտարժութային գործարքների ծավալը կրճատվել է 34 տոկոսով
ԱրմԻնֆո. Փետրվարի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 31.9 մլրդ դրամ (շաբաթվա աճը կազմել է 32.4%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 36.7 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը` 49.5%): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, փոտրվարի 10-14-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77.1 մլն.ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը`26.6%), 411.18 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 84.3 ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը`13.6%), 412.36 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4.8 մլն.EUR, 559.46 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը`12.7%), և վաճառվել է 9.3 մլն.EUR, 563.87 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա աճը`12.7%): Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 576.1 մլն ռուբլի, 11.72 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա աճը` 22.7%) և վաճառվել է 173.1 մլն.ռուբլի, 11.90 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա աճը`51.5%):
Արտարժույթի միջբանկային շուկայում փոտրվարի 10-14-ն իրականացված արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 1.950 մլն.դոլար (շաբաթվա անկումը` 7.1%), 412.95 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նույն ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 13.5 մլն. դոլար (շաբաթվա անկումը`34%), 412.33 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալն արձանագրվել է փետրվարի 12-ին` 7.6 մլն. դոլար, իսկ փետրվարի 11-ին գործարքներ չեն եղել:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2014 թվականի հունվարի 1-ին կազմել է 1.8 տրլն.դրամ, չորրորդ եռամսյակում աճելով 5.9%, իսկ տարեկան կտրվածքով` 12.5%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները նույն ժամանակահատվածում կազմել են 1.7 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում երկարաձգված վարկերը կազմել են 5.4% կամ 96.5 մլրդ.դրամ, տարեկան աճը` 77.7%, իսկ միայն չորրորդ եռամսյակում` 7%: Ժամկետանց վարկերը կազմել են 1.2% կամ 21.3 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 2.5 անգամ, իսկ չորրորդ եռամսյակում նվազելով 18.2%: