Հինգշաբթի, 20 Փետրվարի 2014 18:52
2013 թվականին Հայաստանի ապահովագրողների հատուցումներն ավելացել են 30%, իսկ ապահովագրական պրոմիաները մնացել են նախորդ տարվա մակարդակում
ԱրմԻնֆո. Հայաստանի յոթ ապահովագրական ընկերությունները ապահովագրական պրեմիաները 2013 թվականին կազմել են 35 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումները` մոտ 20 մլրդ դրամ: Ըստ ԱրմԻնֆո գործակալությանէ Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, ապահովագրական պրեմիանրը տարկան կտրվածքով աճել են 0.2%, իսկ ապահովագրական հատուցումները` 30%:
Ապահովագրական պրեմիանրի ծավալով առաջատարն է «Ռոսգոսստրախ Արմենիան»` 10.4 մլրդ դրամ (տարեկան աճը` 7.8%): Երկրորդ տղում է «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը` 7,6 մլրդ դրամ (տարեկան անկումը` 16 %), երրորդ տեղում է «ՌԵՍՈ» ընկերությունը` 5.8 մլրդ դրամ (տարկան աճը` 14 %), չորրորդ տեղում է «Նարիրի Ինշուրանսը»` 5.7 մլրդ դրամ (տարեկան աճը` 33%), հինգերորդ տեղում է «Սիլ Ինշուրանս» ընկերությունը`2.5 մլրդ դրամ (տարեկան աճը` 65.6 %), վեցերորդ տեղում է «Արմենիա Ինշուրանսը»`1.8 մլրդ դրամ, տարեկան անկումը` 8.7% և յոթերորդ տեղում է «Գարանտ Ինշուրանսը»` 1,2 մլրդ դրամ (տարեկան անկումը` 64%):
Ըստ Արմինֆո-ի Ռենկինգի, 2013 թվականի IV եռամսյակում ապահովագրական պրեմիաները կազմել են 7.1 մլրդ դրամ, երրորդ եռամսյակի համեմատ աճելով 30%: Ապահովագրական հատուցումները եռամսյակում ավելացել են 2,4 %, մինչև 5.1 մլրդ դրամ: ԵՌամսյակային պրոմիաների ծավալով ընկերությունները տեղաբաշխվել են հետևյալ կարգով: Առաջին տեղում է «Ռոսգոսստրախ Արմենիան» (2.7 մլրդ դրամ, եռամսյակի աճը` 38%), որին հաջորդում է « ԻՆԳՈ Արմենիան» (1.8 մլրդ դրամ, տարեկան աճը` 53.6 %), երրորդն է «Նաիրի Ինշուրանսը» ( 830.2 մլն դրամ, եռամսյակային աճը` 2%), չորրորդ տեղում է «ՌԵՍՈ» ընկերությունը (752.8 մլն դրամ, եռամսյակային աճը` 6%), հինգերորդ տեղում է «Սիլ Ինշուրանսը» (587 միլիոն դրամ, եռամսյակային աճը` 58%), վեցերորդ տեղում է «Արմենիա Ինշուրանսը» ( 477.3 մլրդ դրամ, իսկ եռամսյակային աճը` 56.3% ), և վերջին տեղում է «Գարանտ Ինշուրանս» ընկերությունը (38.6 մլն դրամ, տարեկան անկումը` 80, 3%):
Հիշեցնենք , որ 2014 թվականի հունվարի 1 – ի դրությամբ Հայաստանում գործում է յոթ ապահովագրական ընկերություն: Հայաստանում լիցենզավորված ապահովագրական գործունեության 18 դասերից ներկայումս գործունեություն է ծավալվում միայն 16 դասերով: 2014 թվականին իր գործունեությունը կավարտի նաև «Գարանտ Ինշուրանս» ընկերությունը, որի շուրջ բանակցությունները դեռ ընթանում են:
Նշենք, որ ԱՄՆ դոլարի հաշվարկային փոխարժեքը 31.12.2013թ. դրությամբ կազմել է 405,64 դրամ/ դոլար: