Ուրբաթ, 21 Փետրվարի 2014 18:38
Փետրվարի 17-21-ը Հայաստանում բորսային արտարժութային գործարքների ծավալը 2 անգամ ավելացել է` արտարժույթի գծով միջբանկային գործարքների 75,1 տոկոս անկման պայմաններում
ԱրմԻնֆո. Փետրվարի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 41.3 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից, դրամային վարկերն ավելացել են 14,6%-ով, իսկ դոլարայինը` 22,9%-ով:
Աղբյուրի համաձայն, փետրվարի 17-21-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 88,790,356 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 15,1% աճ) 411.38 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 112,695,864 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 84,9% աճ) 412.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,029,051 EUR (մեկ շաբաթում 4,1% անկում) 563.58 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւվաճառվել 9,239,399 EUR (մեկ շաբաթում 1% անկում) 567.31 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 673,647,094 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 16,9% աճ) 11.56 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 102,800,318 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 40,6% անկում) 11.70 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում փետրվարի 17-21-ը ընկած ժամանակահատվածում իրականացվել է 485,064 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք (մեկ շաբաթում 75,1% անկում) 412.17 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 28,310,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք (մեկ շաբաթում 2 անգամ աճ) 412.59 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալն արձանագրվել է փետրվարի 19-ին, 17-ին և 21-ին` համապատասխանաբար 12.180 մլն դոլար, 5.980 մլն դոլար և 5.450 մլն դոլար, իսկ փետրվարի 18-ին գործարքներ չեն եղել:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2014 թվականի հունվարի 1-ին կազմել է 1.8 տրլն.դրամ, չորրորդ եռամսյակում աճելով 5.9%, իսկ տարեկան կտրվածքով` 12.5%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները նույն ժամանակահատվածում կազմել են 1.7 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում երկարաձգված վարկերը կազմել են 5.4% կամ 96.5 մլրդ.դրամ, տարեկան աճը` 77.7%, իսկ միայն չորրորդ եռամսյակում` 7%: Ժամկետանց վարկերը կազմել են 1.2% կամ 21.3 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 2.5 անգամ, իսկ չորրորդ եռամսյակում նվազելով 18.2%-ով: