Երկուշաբթի, 24 Փետրվարի 2014 18:11
Արտարժութային խնայողությունների անկման և բնակցության դրամային կանխիկ միջոցների աճի ֆոնի վրա դոլարայնացման մակարդակը Հայաստանում նվազել է
ԱրմԻնֆո. Դոլարայնացման մակարդակը Հայաստանում 2013 թվականի չորրորդ եռամսյակում նվազել է 2,7 տոկոսային կետով, կազմելով դեկտեմբերին 44,9 %: Ինչպես նշված է ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկատուի մեջ, նվազելով տարեկան կտրվածքով դոլարիզացիան Հայաստանում արձանագրել է 0.1 տոկոսային կետով անկում:
Ըստ աղբյուրի, դոլայնացման անկումը պայմանավորված է եղել արատարժութային բանկային խնայողությունների կրճատումով և բնակչության դրամային կանխիկ միջոցների եռամսյակային աճով: Այսպես, ֆիզիկական անձ հանդիսացող ռեզիդենտների արտարժութային ավանդների մասնաբաժինը Հայաստանի բանկերում չորրորդ եռամսյակում կրճատվել է 3.2 տոկոսային կետով (տարեկան կտրվածքով անկումը` 3.3 տոկոսային կետով), մինչև 59.7 %: Ընդ որում, ֆիզիկական անձանց արտարժութային ցպահանջ ավանդների մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 2.5 տոկոսային կետով (անկումը տարեկան կտրվածքով`4.2 տոկոսային կետով), մինչև 47.7%, իսկ արտարժութային ժամկետային ավանդների մասնաբաժինը ֆիզիկական անձանց ընդհանուր արտարժութային ավանդների մեջ նվազել է 1.1 տոկոսային կետով (անկումը տարեկան կտրվածքով`2.2 տոկոսային կետով), մինչև 71.2 %: Բացարձակ արտահայտությամբ բնակչության ավանդների մնացորդը Հայաստանի բանկերում 2013 թվականի վերջին կազմել է 790,2 մլրդ դրամ: Միևնույն ժամանակ, բանկային համակարգից դուրս կանխիկ միջոցների ծավալը 2013 թվականի IV եռամսյակում աճել է 8,2%, իսկ տարեկան կտրվածքով` 11.7%, դեկտեմբերին կազմելով 384.5 մլրդ դրամ (դրամական զանգվածի 24.9% - ը):
Նշենք, որ ըստ ՀՀ ԿԲ տվյալների, Հայաստանի բանկերում չորրորդ եռամսյակում ազգային արժույթով ավանդների աճը գերազանցել է արտարժույթով ավանդների աճին: Մասնավորապես, բանկային ավանդների կառուցվածքում դրամային ավանդների մասնաբաժինը IV եռամսյակում աճել է 14.6% (տարեկան կտրվածքով` 31 %), մինչև 480,1 մլրդ դրամ (29.8 %), իսկ արտարժութային ավանդների մասնաբաժինը եռամսյակի կտրվածքով աճել է 10.1% (տարեկան կտրվածքով` 33.9 %), մինչև 1,132 տրլն. դրամ (70.2 %):
Ըստ ԿԲ տվյալների, Հայստանի տնտեսությանվարկավորման ընդհանուր ծավալում արտարժութային բաղադրիչը դեկտմբերին կազմել է 61.8%, չորրորդ եռամսյակում նվազելով 1.1 տոկոսային կետով, իսկ տարեկան կտրվածքով`2.4 տոկոսային կետով: Բացարձակ արտահայտությամբ արտարժութային վարկավորումը IV եռամսյակում աճել է 1.2% (տարեկան կտրվածքով`3.1 %), մինչև 941 մլրդ դրամ, իսկ դրամային վարկերն հաշվետու եռամսյակում աճել են 7% (տարեկան կտրվածքով` 19%), մինչև 312,6 մլրդ դրամ: Վարկավորման ընդհանուր ծավալում ազգային արժույթի և արտարժույթի մասնաբաժինները համապատասխանաբար կազմել են` 38.6 % և 61.4 %:
Հիշեցնենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկը 2013 թվականի ապրիլի 16 – ի նիստում որոշեց նվազեցնել դրամային պարտավորություններով պարտադիր պահուստավորման նորմատիվը` 8 % - ից մինչև 4%, որն ուժի մեջ մտավ նույն տարվա հունիսի 12 - ին: ԿԲ որոշման նպատակը ՀՀ դրամով վարկավորման ծավալների մեծացումն էր, ինչպես նաև տնտեսության ապադոլարյնացումը: