Երկուշաբթի, 24 Փետրվարի 2014 19:24
ՀՀ ԿԲ համախառն արտաքին պարտավորությունները 2013 թվականին կրճատվել են 12%
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկի համախառն արտաքին պարտավորությունները 2013 թվականին նվազել են 12%, կազմելով հունվարի 1-ին $ 644.7 մլն: Ինչպես նշված է ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատուի մեջ, միայն 2013 թվականի չորրորդ եռամսյակում ԿԲ արտաքին կրճատվել են 7%:
Աղբյուրի համաձայն, Կենտրոնական բանկի համախառն արտաքին պարտավորությունների տարեկան անկումը պայմանավորված էր ԱՄՀ-ի վարկերի 21,4 % նվազումով, մինչև $ 365,1 մլն: IV եռամսյակում այս ցուցանիշը նվազել է 12%: ԿԲ արտաքին պարտավորությունների առուցվածքում ԱՄՀ վարկերը կազմել են 56.6 %:
SDR (փոխառության հատուկ իրավունքների չափը) մասնաբաժինը ԿԲ համախառն արտաքին պարտավորությունների կառուցվածքում կազմել է 21 % կամ $ 135.5 մլն, տարեկան աճը` 0.2 %, իսկ IV եռամսյակի աճը`0.4%: Այլ վարկերը կազմել են համախառն արտաքին պարտավորությունների 22.3 %-ը կամ $ 143.9 մլն, տարեկան աճը` 9.2%, չորրորդ եռամսյակի աճը` 2%: Այլ պարտավորությունների մասնաբաժինը համախառն արտաքին պարտավորությունների կառուցվածքում մնացել է $ 0.2 մլն, տարեկան անկումը` 33.3%, իսկ չորրորդ եռամսյակում` 60%: