Երկուշաբթի, 24 Փետրվարի 2014 20:33
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2013 թ աճել են 25%
ԱրմԻնֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2013թ աճել են 25%, իսկ տարեվերջին կազմելով $ 2,253 մլրդ: Այ սմասին է ասված ՀՀ ԿԲ հաղորդագրության մեջ: 2013թ. IV եռամսյակումհամախառն միջազգային պահուստների անկումը կազմել է 7,3 %, III եռամսյակի 51,3% աճի փոխարեն, ընդ որում, հիմնական 35.5% աճն արձանագրվել է սեպտեմբերին:
Համախառն արտաքին ակտիվների տարեկան աճը պայմանավորված է եղել արտարժութային ակտիվների`27.3 %, մինչեւ 2.251 մլրդ աճով, որոնք IV եռամսյակում կրճատվել էին 7.1%, III եռամսյակում աճելով 54.2%, իսկ սեպտեմբերին` 40, 2%:
Ըստ աղբյուրի,փոխառության հատուկ իրավուքների չափերը (SDR) ԱՄՀ կազմում 2013 թ կրճատվել են 17 անգամ, մինչև $ 1,9 մլն, իսկ չորրորդ եռամսյակում կրճատվել 70,3 %, երրորդ եռամսյակում` ավելի քան 5 անգամ, հուլիսին աճելով ավելի քան 2 անգամ, իսկ օգոստոսին նվազելով 12 %, որից հետո սեպտեմբերին նվազել են ավելի քան 10 անգամ:
Նշենք, որ բանկային ոսկու մասնաբաժինը Հայաստանի համախառն միջազգային պահուստներում զրոյացվել էր 2003թ. դեկտեմբերին: