Երեքշաբթի, 25 Փետրվարի 2014 13:28
Հիփոթեքային վարկավորման աճի տեմպերը շարունակում են դանդաղել
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի հիփոթեքային ընդհանուր պորտֆելը 2014 թվականի հունվարի 1-ին կազմել է 143.9 մլրդ դրամ ($ 354.8 մլն) կամ վարկային ընդհանուր ներդրումների 8.1%, տարեկան կտրվածքով աճելով 12%, իսկ չորրորդ եռամսյակում աճը դանդաղել է 4.1 % - ից մինչև 3,5%, Համեմատության համար նշենք, որ 2007 - ին հիփոթեքային վարկավորման ծավալն աճել է ավելի քան 2 անգամ, 2008-ին դանդաղել է 54,5 %, 2009 - ին`մինչեւ 4,9%, 2010-ին արագացել է 6.4%, 2011 – ին՝ 22%, իսկ 2012-ին կրկին դանդաղել է 15 %:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության՝ Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, հիփոթեքային վարկավորման ծավալներով առաջատարներն են՝ Կոնվերս Բանկը՝ 16.4 մլրդ դրամ, ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 15.9 մլրդ.դրամ, HSBC Բանկ Հայաստանը 14.770 մլրդ դրամ, Յունիբանկը՝ 14.762 մլրդ.դրամ և Հայբիզնեսբանկը՝ 12.1 մլրդ.դրամ:
Առաջատարների հնգյակի մասնաբաժինը բանկային համակարգի հիփոթեքային ընդհանուր պորտֆելում կազմում է 51%:
Հայաստան 21 բանկերից ամենամեծ եռամսյակային աճ է ապահովել Մելլաթ Բանկը (18.2 %, պահպանելով 19 տեղը, վարկային պորտֆելի 25;-ը), իսկ ամենամեծ տարեկան աճը՝ Արդշինինվեստբանկը (55.8%, 9 տեղ): Ամենամծ եռամսյակային և տարեկան աճն ապահովել է ՊրոԿրեդիտ Բանկը (26-63 %, 21 տեղ): Հիփոթեքային պորտֆելի տարեկան անկում է արձանագրվել 5 բանկերում, իսկ եռամսյակային անկում՝ 9 բանկերում (երրորդ եռամսյակի 6ի համեմատ):
Նշենք, որ հիփոթեքային շուկայում գործում են Հայաստանի բոլոր բանկերը: