Երեքշաբթի, 25 Փետրվարի 2014 13:28
Հայաստանի բանկերն արագացրել են ՓՄՁ ոլորտի վարկավորման աճի տեմպերը
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի կողմից ՓՄՁ ոլորտի վարկավորման միագումար պորտֆելը 2014 թվականի հունվարի 1-ին կազմել է 538.5 մլրդ.դրամ ($ 1.3 մլրդ) կամ վարկային ընդհանուր ներդրումների 29 % - ը, տարեկան կտրվածքով աճելով 18.5%, իսկ չորրորդ եռամսյակում՝10.8%, ինչը պայմանավորված է 9 բանկերի կողմից այս ոլորտիներդրումների շարունակաբար կրճատումով, որոնցից 5-ի կողմից՝ ավելի զգալիորեն:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության՝ Հայաստանի Բանկերի Ֆինանսկան Վարկանիշի, ամենամեծ եռամսյակային աճն այս ոլորտում ապահովել է Արդշինինվեստբանկը՝ ավելի քան 2 անգամ (9 տեղ), իսկ ամենաբարձր տարեկան աճը՝ Կոնվերս բանկը (գրեթե 2 անգամ, 16 տեղ): Ամենամեծ տարեկան և եռամսյակային անկումը գրանցել է Բիբլոս Բանկ Արմենիան՝22-35 % (21 տեղ):
ՓՄՁ վարկավորման գծով առաջատարների եռյակում են ՎՏԲ-Հայաստան Բանկը, Հայբիզնեսբանկը և ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, ապահովելով համակարգի կողմից այս ոլորտի վարկային միագումար պորտֆելի 33 % - ը:
Այս ոլորտում վարկային պորտֆելների ամենաշատ կենտրոնացում ապահովել են՝ ՊրոԿրեդիտ Բանկը (83 %), Մելլաթ բանկը (մոտ 53%) և Հայբիզնեսբանկը (47%):