Երեքշաբթի, 25 Փետրվարի 2014 17:34
2013 թվականին Հայաստանում գրավատների թիվն ավելացել է 5-ով, իսկ փոխանակման կետերի թիվը` 2-ով
ԱրմԻնֆո. Հայաստանում արտարժույթի փոխանակման կետերի թիվը 2014 թվականի հունվարի 1-ին կազմել է 236, մեկ տարում ավելանալով 2-ով: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկագրի, Հայաստանում գործող գրավատների թիվը 2013 թվականին ավելացել է 5-ով, հասնելով 148-ի:
Հայաստանի բանկային համակարգն ունի 22 բանկ ( այդ թվում Համահայկական Բանկը`ոչ առեւտրային), որոնց թիվն անփոփոխ է 2010 թ.հուլիսից: 15 բանկերի կանոնադրական կապիտալներում օտարերկրյա կապիտալի մասնաբաժինը գերազանցում է 50%-ը, իսկ 12 բանկերում` գերազանցում ավելի քան 95 %-ը: Հայաստանի բանկային համակարգի համախառն կանոնադրական կապիտալի կառուցվածքում 2013 թվականին օտարերկրյա կապիտալի մասնաբաժինը գերազանցլ է 73.4 % ավելացել է մինչև 74.6 %: Ըստ իրավական կարգավիճակի, 17 բանկեր հանդիսանում են փակ բաժնետիրական ընկերություններ, 4 բանկեր` բաց բաժնետիրական ընկերություններ (Հայէկոնոմբանկ, Զարգացման Հայկական Բանկ, Արարատբանկ, Համահայկական բանկ) և մնեկ բանկ` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Պրոմեթեյ Բանկ):
Հայաստանում գործող վարկային կազմակերպությունների թիվը 2014 թվականի հունվարի 1 - ին կազմել է 33, տարեկան կտրվածքով ավելանալով 1-ով: Դրանցիաի 13-ի կանոնադրական կապիտալում օտարերկրյա կապիտալի մասնաբաժինը կազմել է 22.8 % (2012-ի 33,2%-ի համեմատ): 8 ՈՒՎԿ-ներ իմոտ օտարերկրյա կապիտլի մասնաբաժինը գերազանցում է 50 %-ը, իսկ հինգի մոտ` ավելի քան 95%-ը: Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարի 1-ին Հայաստանում գործում էր 29 ունիվերսալ վարկային կազմակերպություն, այդ թվում` 4 -հիփոթեքային, 3 լիզինգային և 1 վարկային միություն:
2013 - ին Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների թիվը մնացել է անփոփոխ` 7: Դրանցից չորսն ունեն օտարերկրյա կապիտալ, ընդ որում, երեքի մոտ օտարերկրյա կապիտալի մասնաբաժինը գերազանցել է 95 %-ը: 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում եղել է 2 ապահովագրական բրոքեր (2013-ի 4 բրոքերի փոխարեն), դրանք են` «Փրայմ Ինշուըրնս Բրոքերս» և «Ռեղոլյուշն քոնսալթանթս» ապահովագրական և վերաապահովագրական բրոքերները:
Արժութային դիլերներ Հայաստանում 2012 թվականի մայիսից չկան, իսկ արժեթղթերի շուկայում բրոքերների թիվը 2013 թվականի վերջին կազմել է 39, տարսկզբի 30-ի փոխարեն: Դրանից 21-ը բանկ-բրոթերներ են, 8-ը` բրոքերական ընկերություներ: Հաշվետու թողարկողների թիվը Հայաստանում 2014 թվականի հունվարի 1-ն կազմել է 15, 2013-ի 14 – ի համեմատ: Վճարահաշվարկային կազմակերպությունների թիվը Հայաստանում կազմում է 8, 2012-ի 7-ի փոխարեն:
Հիշեցնենք, որ Հայաստանի բանկերի կանոնադրական կպիտալներում ներկայացված են ռուսական, ուկրաինական, ղազախական, ամերիկյան, ֆրանսիական, գերմանական, բրիտանական, ավստրիական, շվեյցարական, արգենտինական, լիբանանյան, իրանական կապիտալներ, ինչպես EBRD և IFC միջոցները: Իսկ վարկային ընկերությունների կանոնադրական կապիտալներում ներկայացված են լատվիական, ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական և ռուսական կապիտալները: