Երեքշաբթի, 25 Փետրվարի 2014 17:35
Հայաստանի բանկային համակարգով իրականացվող մասնավոր անձանց տրանսֆերտների զուտ ներհոսքը 2013 թվականին ավելացել է 10.8%, մինչև 1.5 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգով իրականացվող մասնավոր անձանց տրանսֆերտների զուտ ներհոսքը 2013 թվականին կազմել է $ 1,9 մլրդ, տարեկան կտրվածքով աճելով 10.8 %: Տրանսֆերտների ճնմշող մասն ավանդաբար գալիս է Ռուսաստանից` 86 %, որին հաջորդում են Միացյալ Նահանգները` 4.4 %, Ղազախստանը`1,3%, Ուկրաինան`0,9%, Գերմանիան և Ֆրանսիան`0.8 %:
Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկագրում, Ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները Հայաստանից անցյալ տարի ավելացել են 10,9%, կազմելով $ 324.2 մլն: Արդյունքում, մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքը դեպի Հայաստանում 2014 թվականի հունվարի 1 – դրությամբ կազմել է $ 1,5 մլրդ, տարեկան կտրվածքով աճելով 10.8 %:
Աղբյուրի համաձայն, դեպի Հայաստան ընդհանուր դրամական փոխանցումների տարեկան աճը պայմանավորված է բազմաթիվ երկրներից կատարվող փոխանցումների ընդհանուևր ծավալների աճով: Մասնավորապես` Գերմանիայից`32.2%-ով, կազմելով 15.6 մլն դոլար, ԱՄՆ - 23 % և $ 82 մլն, Ֆրանսիա- 22.5 %`$ 14.5 մլն, Ռուսաստան-11%` $ 1,6 մլրդ, Ղազախստան- 5,3 %` $ 23,7 մլն: Աբնկում է արձանագրվել Ուկրաինայից եկող փոխանցոմներում` 10,5 %, մինչև $ 17 մլն, ինչպես նաև Չինաստանից` ավելի քան 2 անգամ, մինչեւ $ 1.4 մլն:
Ըստ ԿԲ տվյալների, Հայաստանից դուրս գնացող փոխանցումների կեսից ավելին ընկնում է Ռուսաստանին` $ 180.3 մլն, տարեկան աճը`9.6%: Ընդ որում, աճ է արձանագրվել նաև Հայստանից դուրս գնացող մյուս ուղղություներով իրականացվող տրանսֆերտների գծով, բազառությամբ Ուկրաինայի, որի մասնաբաժինը կրճատվել է 4%, մինչև $ 14,8 մլն.:
Արդյունքում, զուտ ներհոսքի առյուծի բաժինն ընկնում է Ռուսաստանին` 92.3 % կամ $ 1.4 մլրդ : Բացասական սալդո է արձանագրվել ԱՄԷ –ից ներհոսքի գծով` $ 150 հազար, Չինաստանից` $ 10,4 մլն և Թուրքիայից`$ 2.5 մլն:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ 2014 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրով ամրագրված է մասնավոր տրանսֆերտների ներհոսքի 8-10% աճ:
Նշենք, որ այսօր Հայաստանում գործում են 9 վճարահաշվարկային համակարգեր: Դրանք են MoneyGram, «Բիստրայա Պոչտա», Blizko, Avers, IntelExpress, InterExpress, PrivateMoney համակարգերը, որոնցից ամենախոշորն են UNIStream և Anelik համակարգերը: