Երեքշաբթի, 18 Փետրվարի 2014 14:45
ՎՏԲ-Հայաստան Բանկը բժիշկներին առաջարկում է արտոնյալ վարկային ծրագիր
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ՀՀ առողջապահության ոլորտի աշխատակիցներին օգտվել վարկավորման ձեռնտու պայմաններից: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, բուժհաստատությունների բոլոր բժիշկները, ղեկավար ադմինիստրատիվ կազմն ու բուժքույրերը անկախ եկամտի չափից կարող են արագ և հեշտ ձևակերպել վարկեր ՎՏԲ-Հայաստան բանկում առանց գրավի ապահովման` ներկայացնելով միայն անձնագիր և սոցիալական քարտ: Վարկի տրամադրման միակ պայմանը գրանցված աշխատավարձն է:
«ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր նախաձեռնությունն ուղղված է երկրի բժիշկների ֆինանսական հնարավորությունների ընդլայնմանը: Մենք ձգտում ենք դարձնել վարկային ռեսուրսները ավելի մատչելի առողջապահության ոլորտի աշխատակիցների համար` առավելագույնս պարզեցնելով դրանց տրամադրման գործընթացը և հասանելի դարձնելով ժամանակակից ֆինանսական գործիքները: Հույս ունենք, այս առաջարկը կդառնա լավ հնարավորություն երկրի բնակչության կարևոր սեգմենտի ծրագրերի իրականացման համար»,-ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության, Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, ՎՏԲ-Հայաստան Բանկը վարկային ներդրումներով շարունակում լինել բանկային համակարգի առաջատարը, 2014 թվականի հունվարի 1 – ի դրությամբ արձանագրելով 217.2 մլրդ դրամի ծավալ, տարեկան աճը` 38.2 %: Արդյունքում, բանկի ակտիվներն աճել են 41.8%, կազմելով 299,7 մլրդ դրամ: Դա բանկին հնարավորություն է տվել 2013 թվականին մեծացնել զուտ շահույթը`28 % - ով, մինչև 4,9 մլրդ դրամ, ինչի արդյունքում կուտակված շահույթը կազմեց 18.3 մլրդ դրամ (տարեկան աճը` 46.4 %), այդ ցուցանիշը զբաղեցնելով երրորդ տեղը շուկայում: Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: