Ուրբաթ, 21 Փետրվարի 2014 17:14
ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռում ձևակերպելու վարկեր նորաբաց ՙԵրևան Մոլ՚ առևտրի կենտրոնում
ԱրմԻնֆո: ՙԵրևան Մոլ՚ առևտրի կենտրոնի շինարարության ֆինանսավորման շրջանակներում, որի բացումը տեղի ունեցավ փետրվարի 20-ին, ՎՏԲ-Հայաստան Բանկը կենտրոնի տարածքում բացեց առևտրի իր կետը, որտեղ կարելի է ոչ միայն ձևակերպել վարկեր, այլ նաև ստանալ խորհրդատվություն շատ ֆինանսական հարցերի վերաբերյալ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամուլի ծառայությունում, բանկի աշխատակիցը կօգնի տեղում ձևակերպել վարկեր (ապառիկ գնումների վարկավորում, օվերդրաֆտի, վարկ/քարտ ունիվերսալի հայտերի ընդունում) և կտրամադրի ֆինանսական խորհրդատվություն` տնտեսելով բանկ այցելության վրա հաճախորդի ծախսվող ժամանակը:
Փետրվարի 20-ին Երևանում բացվեց Հայաստանում ամենամեծ առևտրի կենտրոն ՙԵրևան Մոլը՚, որտեղ տեղակայված են տեխնիկայի և էլեկտրոնիկայի, բրենդային հագուստի խանութներ, զվարճանքի կենտրոններ (խաղահրապարակներ, ատրակցիոններ), ռեստորաններ, սրճարաններ, ոսկյա իրերի խանութներ, ինչպես նաև խոշոր մթերային սուպերմարկետ:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի ապառիկ վարկավորման 613 կետ ամբողջ Հայաստանի տարածքում և պատկանում է այդ շուկայի առաջատարների թվին:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: