Հինգշաբթի, 27 Փետրվարի 2014 16:43
Բանկային կարիերայի զարգացման կենտրոնը ձեռնամուխ է եղել բանկային հարցերի վերաբրյալ անվճար խորհրդատվություններին
ԱրմԻնֆո. Բանկային կարիերայի զարգացման կենտրոնը սույն թվականի փետրվարից ձեռնամուխ է եղել բանկային հարցերի վերաբրյալ անվճար խորհրդատվություններին: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտարարել է «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊՀ հիմնադիր և նախագահ Հակոբ Մալխասյանը:
«Խորհրդատվությունը հիմնականում կլինի անվճար, բայց կան հարցեր, որոնց վերաբերյալ խորհրդատվությունը կարժենա սիմվոլիկ 300 դրամ: Ընդ որում, այդպիսի ցածր գինը պայմանավորված է նախագծի սոցիալական ուղղվածությունով: Հավելեմ նաև, որ գործընթացին ներգրավված են պրոֆեսիոնալներ, որոնց նվազագույն փորձը բանկային հատվածում կազմում է 15 տարի»,-նշել է ընկերության PR մենեջեր Նարեկ Մանասերյանը:
«Փետրվարի 26-ին գրանցվել է «Մալխասյան Փարտներշիփ» ընկերությունը, որտեղ կարելի է սովորել օտար լեզուներ: Ընդ որում, եթե գրանցվում եք մեկ օտար լեզվի դասընթացին, ապա երկրորդը (գերմաներենը) կլինի անվճար»,-հայտարարել է «Մալխասյան Քոնսալթինգ» ընկերության միակ հիմնադիր Արման Մալխասյանը:
Նշենք, որ Բանկային կարիերայի զարգացման կենտրոնում, որը հիմնվել է 2010 թվականին, դասավանդվում են 11 առարկաներ: Նպատակը` մասնագիտական ունակությունների ձեռքբերումն է, ինչպես նաև աշխատանքի տեղավորվելը ֆինանսների ոլորտում: