Հինգշաբթի, 6 Մարտի 2014 16:37
Հայաստանում դիտարկվում է իրավաբանական անձանց բանկային ավանդների երաշխավորման հնարավորությունը
ԱրմԻնֆո. ՀՀ կառավարությունը մտադիր է բանկային ավանդների պարտադիր ապահովագրության մեխանիզմին կցել նաև իրավաբանական անձանց: Ֆիզիկական անձանց համար օրենքի այդ դրույթը գորևծում է 2005 թվականից:
Իրավաբանական անձանց բանկային ավանդների պարտադիր երաշխավորման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը կառավարության քնարկմանն է ներկայացվել ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի կողմից: Այսօր րագրողների հետ հանդիպմանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նշել է, որ գործադիրը դեմ չէ այդ օրենքի կիրառմանը, բայց հարցը պետք է դրվի բիզնեսի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկմանը: «Կառավարության դիրքորոշումն, ընդհանուր առմամբ, դրական է»,-ասել է Ավանեսյանը: Նա հավելել է, որ դեռ պարզ չէ, թե ինչ ծավալներով կերաշխավորվեն իրավաբանական անձանց ավանդները:
Նա նշել է, որ ավանդների երաշավորումն իրականացվում է այն անձանց համար, որոնք բանկային ռիսկերն ինքնուրույն սահմանելու հնարավորություն չունեն: Բիզնեսում դա հիմնականում ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչիչներն են: Նախարարը գտնում է, որ անհրաժեշտ է իրավաբանական անձանց բանկային ավանդները երաշխավորել նույն չափերով, ինչ ֆիզիկական անձանց ավանդները:
2010 թվականից գործում է «Ֆիզիկական անձանց ավանդների փոխհատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքը, որով կատարվեց նաև ավանդների երաշխավորման առավելագույն շեմի փոփոխություն, ավելացվելով այն 2 անգամ: Ընդ որում, դրամային ավանդների համար ավելացվեց 2-ից մինչև 4 մլն.դրամ, իսկ արտարժութային ավանդների համար` 1-ից 2 մլն.դրամ: Երկու անգամ աճել է նաև առևտրային բանկերի կողմից ավանդների ապահովագրության հիմնադրամին կատարվող վճարները` ավանդի ծավալի 2.5%-ից մինչև 5% չափով: Հիմնադրամի միակ հիմնադիր է ՀՀ Կենտրոնական բանկը: