Ուրբաթ, 28 Փետրվարի 2014 16:48
ՙԱրմենՏել՚ ընկերությունը NURCARD–ի հետ համագործակցության շրջանակում գործարկել է ՙՆուռ՚ սակագնային փաթեթը
ԱրմԻնֆո. ՙԱրմենՏել՚ ընկերությունը (ապրանքանիշը Beeline) NURCARD–ի հետ համատեղ հայտարարում է բջջային կապի ՙՆՈւՌ՚ կանխավճարային սակագնային փաթեթի գործարկման մասին£ Նոր սակագնային փաթեթը հնարավորություն է ընձեռում MasterCard NurCard քարտապաններին օգտվել Beeline բջջային կապից և կուտակել բոնուսային միավորներ Նուռքարտ կուտակային ծրագրի շրջանակում:
ՙՆՈւՌ՚ սակագնային փաթեթի բաժանորդները յուրաքանչյուր 100 դրամի դիմաց կուտակում են 1 բոնուսային միավոր£ Կուտակված բոնուսային միավորները կարելի է փոխանակել NURCARD ծրագրի շրջանակում նախատեսված բազմաթիվ նվերներով կամ օգտագործել դրանք Beeline բջջային և ֆիքսված կապի ծառայությունների համար£
Սակագնային փաթեթի շրջանակում Հայաստանում Beeline բջջային ցանցի հեռախոսահամարներին ելքային զանգի 1 րոպեի արժեքը 9.99 դրամ է£ Մնացած բոլոր տեղական ուղղություններով ՀՀ և ԼՂՀ բջջային և ֆիքսված հեռախոսահամարներին ելքային զանգերի 1 րոպեի արժեքը 24.99 դրամ է£ Մեկ ելքային SMS հաղորդագրության արժեքը բոլոր տեղական ուղղություններով 9.99 դրամ է, իսկ միջազգային ուղղություններովª 20 դրամ£
ՙԱրմենՏել՚ ընկերությունը շարունակում է ուրախացնել իր բաժանորդներին և հանդես գալ նոր առաջարկներով£ NURCARD–ի հետ համագործակցությունը մեր հերթական նախաձեռնությունն է. դա մի հետաքրքիր բոնուսային ծրագիր է, որը հնարավորություն է ընձեռում օգտվել Beeline կապի ծառայություններից և միաժամանակ կուտակել բոնուսային միավորներ, որոնք հետագայում բաժանորդն, իր իսկ ցանկությամբ, կարող է օգտագործել կապի ծառայությունների համար£ Համոզված եմ, որ ՙՆՈւՌ՚ սակագնային փաթեթը մեծ ժողովրդականություն կվայելի մեր բաժանորդների շրջանում, քանի որ պարզ և հասկանալի լինելու հետ մեկտեղ այն հաճախորդին առաջարկում է ծրագրի շրջանակում նախատեսված բազմաթիվ նվերներ՚ ,– նշել է ՙԱրմենտել՚ ընկերության լխավոր տնօրենի առաջին տեղակալ Մերո աև կապի ծառայություններից£ Համոզված եմ, որ ՙՆՈւՌ՚ սակագնային փաթեթը թույլ կտա նոր մոտեցում ցուցաբերել անհրաժեշտ ծախսերին՚,– նշել է NURCARD–ի գլխավոր տնօրեն Մարինա Դալաքյանը£
ՙՆՈւՌ՚ սակագնային փաթեթի արժեքը 400 դրամ է, ընդ որում քարտի համար նախատեված ողջ գումարը փոխանցվում է բաժանորդի հաշվեկշռին£ Միանալ կամ անցում կատարել սակագնային փաթեթին հնարավոր է Beeline վաճառքի և սպասարկման ցանկացած գրասենյակում ներկայացնելով MasterCard NurCard բանկային քարտը և անձը հաստատող փաստաթուղթ£ Բոնուսային միավորները չեն գործում ռոմինգում և ավելացված արժեքով ծառայությունների համար£
Հավաքած բոնուսային միավորների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ զանգահարելով (010) 50-11-09 հեռախոսահամարին, գրանցվելով www.nurcard.am կայքում կամ դիմելով NurCard սպասարկման կենտրոններ£