Ուրբաթ, 14 Մարտի 2014 16:25
«Երևան մոլ»-ում արդեն գործում է երկու բանկային մասնաճյուղ` «ԱԿԲԱ-Կրեդիտ ագրիկոլ բանկի» և Ամերիաբանկի
ԱրմԻնֆո. «Երևան մոլ» առևտրի կենտրոնում մասնաճյուղ է բացել ևս մեկ բանկ` «ԱԿԲԱ-Կրեդիտ ագրիկոլ բանկը»: Ինչպես այսօր ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունում, մասնաճյուղը գրանցվել է Կենտրոնական բանկի նախագահի մարտի 12-ի որոշումամբ: Ավելի վաղ, մարտի 8-ին «Երևան մոլ» առևտրի կենտրոնում բացվել էր Ամերիաբանկի «Արշակունյաց» մասնաճյուղը:
Հաշվի առնելով նորաբաց մասնաճյուղը` «ԱԿԲԱ-Կրեդիտ ագրիկոլ բանկն» այժմ ունի 47 ստորաբաժանում, որոնցից 9-ը` Երևանում, մնացածը` երկրի մարզերում: Մասնաճյուղային ցանցի ընդգրկմամբ «ԱԿԲԱ-Կրեդիտ ագրիկոլ բանկը» երրորդ տեղն է զբաղեցնում Հայաստանի բանկային համակարգում, ընդ որում միայն մարզային ստորաբաժանումների թվով` երկրորդ դիրքը: