Ուրբաթ, 14 Մարտի 2014 19:55
Դրամի շարունակվող արժեզրկումը մարտի 10-14-ը 37,1 տոկոսով նվազեցրել է արտարժութային գործարքների բորսայական շրջանառությունը
ԱրմԻնֆո: Մարտի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 32.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 49.7 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, դրամային վարկերը կրճատվել են 19,2%-ով, իսկ դոլարային վարկերը` 18,6%-ով:
Աղբյուրի համաձայն, մարտի 10-14-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 75,068,173 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 3,3% աճ)` 414.14 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 95,699,327 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 12,5% անկում) 415.45 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,669,829 EUR (մեկ շաբաթում 6,8% աճ)` 573.38 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,089,189 EUR (մեկ շաբաթում 0,8% անկում)` 577.57 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 594,890,901 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 14,5% անկում)` 11.29 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 124,010,238 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 9,2% անկում)11.46 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 24,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք (մեկ շաբաթում 37,1% անկում)` 414.80 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Գործարքների առավելագույն ծավալն արձանագրվել է մարտի 11-ին, 10-ին և 12-ին` համապատասխանաբար 11.250 մլն դոլար, 5.1 մլն դոլար և 4.8 մլն դոլար: Տարեսկզբից ի վեր արտարժութային գործարքների բորսայական փոխարրժեքը 408-ից հասել է գրեթե 415 դրամ/1 դոլարի, մասնավորապես, հունվարի 9-16-ը նվազել է մինչև 406 դրամ/1դոլար, ինչից հետո դիտվել է բարձրացում մինչև 410 դրամ/1դոլար փետրվարի 3-ին, մինչև 414 դրամ/1դոլար փետրվարի 28-ին` մարտի 4-ին այդ նծագծի գերազանցմամբ:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2014 թվականի հունվարի 1-ին կազմել է 1.8 տրլն.դրամ, չորրորդ եռամսյակում աճելով 5.9%, իսկ տարեկան կտրվածքով` 12.5%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները նույն ժամանակահատվածում կազմել են 1.7 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում երկարաձգված վարկերը կազմել են 5.4% կամ 96.5 մլրդ.դրամ, տարեկան աճը` 77.7%, իսկ միայն չորրորդ եռամսյակում` 7%: Ժամկետանց վարկերը կազմել են 1.2% կամ 21.3 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 2.5 անգամ, իսկ չորրորդ եռամսյակում նվազելով 18.2%-ով: