Ուրբաթ, 21 Մարտի 2014 19:42
Մարտի 17-21-ը դանդաղած դրամի արժեզրկումը 8,6 տոկոսով նվազեցրել է արտարժութային գործարքների բորսայական շրջանառությունը
ԱրմԻնֆո: Մարտի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 50 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես ԱրմԻՉնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից, դրամային վարկերն ավելացել են 23,2 տոկոսով, իսկ դոլարայինը` 0,6 տոկոսով:
Աղբյուրի համաձայն, մարտի 17-21-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 93,080,001 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 23,9% աճ) 414.28 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 110,247,767 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 15,1% աճ) 415.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,747,488 EUR (մեկ շաբաթում 21,2% աճ) 573.88 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10,173,780 EUR (մեկ շաբաթում 15,7% անկում) 577.20 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 630,210,658 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 5,9% աճ)11.30 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 125,824,913 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 1,4% աճ) 11.48 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում մարտի 17-21-ը իրականացվել է 150,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 415.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 22,050,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք (մեկ շաբաթում 8,6% անկում) 415.10 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Գործարքների առավել ծավալը բաժին է ընկել մարտի 18-ին և 17-ին` 8.4 մլն դոլար и 8.350 մլն դոլար` համապատասխանաբար: Մարտի 19-ին և 21-ին գործարք չի եղել: Տարեսկզբից արտարժութային գործարքների բորսայական փոխարժեքը 408-ից անցել է 415 դրամ/1դոլարի նշագիծը, մասնավորապես, հունվարի 9-ից մինչև 16-ը նվազել է մինչև 406 դրամ/1դոլար, ինչից հետո դիտվել է բարձրացում մինչև 410 դրամ/1դոլար փետրվարի 3-ին, մինչև 414 դրամ/1դոլար փետրվարի 28-ին` մարտի 4-ին այդ նշագծի հետագա գերազանցմամբ:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2014 թվականի հունվարի 1-ին կազմել է 1.8 տրլն.դրամ, չորրորդ եռամսյակում աճելով 5.9%, իսկ տարեկան կտրվածքով` 12.5%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները նույն ժամանակահատվածում կազմել են 1.7 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում երկարաձգված վարկերը կազմել են 5.4% կամ 96.5 մլրդ.դրամ, տարեկան աճը` 77.7%, իսկ միայն չորրորդ եռամսյակում` 7%: Ժամկետանց վարկերը կազմել են 1.2% կամ 21.3 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 2.5 անգամ, իսկ չորրորդ եռամսյակում նվազելով 18.2%-ով: