Երեքշաբթի, 11 Մարտի 2014 19:57
ՀՀ ԿԲ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին տրամադրել է «Սիգ Մանի Տրանսֆեր» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:
ԱրմԻնֆո. Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում մարտի 11-ին կայացած արտագնա խորհրդի նստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ԿԲ Խորհուրդը «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին տրամադրել է «Սիգ Մանի Տրանսֆեր» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն: Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկն այսօր համագործակցում է ութ դրամական փոխանցումների համակարգերի հետ, այդ թվում` MoneyGram, Avers, Unistream, Բիստրայա Պոչտա, Express Mail, InterExpress, Intel Express, Անելիք, Ria Money Transfer, ինչն ապահովում է բանկի բարձր մրցակցությունը բանկային ծառայությունների շուկայում:
Նշենք, որ Sigue Money Transfer համակարգը հիմնադրվել է 1996 թվականին, երկու առաջատար ընկերությունների` Coinstar Money Transfer և GroupEx միաձուլման արդյունքում: 2011 թվականի հունիսին Sigue Corporation ձեռք բերեց CMT-ին: Sigue ընկերությունն այսօր հանդիսանում է տրանսֆերային ծառայությունների խոշորագույն գլոբալ ընկերություն և լավագույն հինգ ընկերություններից մեկը դրամական փոխանցումների ոլորտում: Sigue ներկայումս ներկայացված է աշխարհի ավելի քան 56,000 գրասենյակներով` 145 երկրներում, ունենալով օպերատիվ կենտրոններ ԱՄՆ - ում, Մեքսիկայում և Հնդկաստանում:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկը միջազգային «ՎՏԲ» խմբի մասնակից է դարձել 2004 թվականին: Ներկայում Ռուսաստանի երկրորդ խոշորագույն բանկը հանդիսացող «ՎՏԲ Բանկը» տիրապետում է ՎՏԲ-Հայաստան Բանկի 100 % բաժնետոմսերին: Բանկն իր հիմնական ցուցանիշերով ավանդաբար հանդիսանում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարը: ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի մասնաճյուղերի ամենամեծ ցանը Հայաստանում` 67 մասնաճյուղ, որոնց մեծ մասը գտնվում է Հայաստանի մարզերում: