Երեքշաբթի, 25 Մարտի 2014 17:56
ԿԲ Անելիք Բանկին «ԱՎԵՐՍ» և «Սիգ Մանի Տրանսֆեր» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության թույլտվություն է տրամադրել
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկի Խորհուրդը «Անելիք Բանկ» ՓԲԸ-ին «ԱՎԵՐՍ» («AVERS») և «Սիգ Մանի Տրանսֆեր» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության թույլտվություն է տրամադրել, իսկ «ՎԻԷԼՎԻ ՍԵՆԹՐ» ՍՊԸ-ին՝ արտարժույթի առուվաճառքի լիցենզիա: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է Կենտրոնական բանկի խորհրդի մարտի 25-ի նիստում:
Հիշեցնենք, որ Անելիք Բանկն աշխատում է Anelik միջազգային դրամական փոխանցումների փոխկապակցված համակարգի, ինչպես նաև MoneyGram և Intel Express համակարգերի հետ: Բանկի միակ սեփականատերն է Լիբանանի Credit Bank SAL-ը, որն իր բաժնեմասը 2013 թվականի IV եռամսյակում 89,95 % - ից հասցրեց մինչև 100%-ի:
Նշենք, որ Sigue Money Transfer համակարգն ստեղծվել է 1996 թվականին, Coinstar Money Transfer и GroupEx առաջատար ընկերությունների միավորման արդյունքում: 2011 թվականի հունիսին Sigue կորպորացիան ձեռք բերեց CMT-ն: Այսօր Sigue-ն հանդիսանում է տրանսֆերտային ծառայությունների խոշորագույն մատուցող և դրամական փոխանցումների ոլորտի հինգ առաջատարներից մեկը: Ներկայումս ընկերությունը ներկայացվեծ է 145 երկրներում, ավելի քան 56 հազար գրասենյակներով և իր օպերատիվ կենտրոններն ունի ԱՄՆ-ում, Մեքսիայում և Կանադայում: