Երեքշաբթի, 25 Մարտի 2014 18:45
Նիկոլայ Հովհաննիսյանը նշանակվել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
ԱրմԻնֆո. Ս.թ. մարտի 24-ի «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ խորհրդի նիստի թիվ 60 արձանագրության համաձայն` Բանկի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նիկոլայ Հովհաննիսյանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
Նիկոլայ Հովհաննիսյանը մեծ ներդրում ունի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի զարգացման և կայացման գործում: Նա աշխատում է Բանկում հիմնադրման օրվանից` 1996-2003թթ. զբաղեցնելով «Հայգյուղփոխբանկ» կոոպերատիվ բանկի «Արմավիր» մասնաճյուղի կառավարչի պաշտոնը: 2000-2006թթ. եղել է «Հայգյուղփոխբանկ» կոոպերատիվ բանկի խորհրդի անդամ, իսկ 2003թ.-ից մինչ օրս հանդիսանում է «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ: 2003-2006թթ. զբաղեցրել է «Հայգյուղփոխբանկ» կոոպերատիվ բանկի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը:
2006թ.-ից զբաղեցնում է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը:
Նշենք, որ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ Հայստանում գործում է 1965 թվականից, Գյուղական փոխօգնության բանկ անվանումով: 2006 թվականի սեպտեմբերին Բանկի մաժորիտար բաժնետերը դարձավ եվրոպական խոշորագույն Credit Agricole
S.A. բանկային խումբը, որի բաժնեմասը 2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմեց 15.56%: Այնուհետև բաժնեմասի մասնակցությամբ հաջորդում են SJSC «Sacam International»-ը (Credit Agricole S.A խմբի անդամ)` 12.44%, ինչպես նաև գյուղացիական փոխօգնության 10 մարզային կազմակերպություններ: Բանկն ունի 45 մասնաճյուղ (3 տեղ), որից 38-ը գտնվում է Հայաստանի բոլոր մարզերում: 2013 թվականի ֆինանսական արդյունքներով Բանկը գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում: