Հինգշաբթի, 27 Մարտի 2014 15:21
ՀՀ ԿԲ կանխատեսում. Գնաճը Հայստանում կշարունակի նվազել անորոշությունների ֆոնի ներքո
ԱրմԻնֆո. 2014 թվականին Հայստանում 12-ամսյա գնաճը կկազմի 25,-5,5%: Համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի 2014 թվականի առաջին եռամսյակի դրամա-վարկային քաղաքականության, ընթացիկ տարում գնաճը կլշարունակի նվազել և երրորդ եռամսյակում գրեթե համընկնելով տատանումների թույլատրելի միջակայքի ներքին սահմանին:
Աղբյուրի համաձայն, Գնաճի նվազումը հիմնականում պայմանավորված կլինի 2013 թվականին էներգակիրների սակագների աճի ազդեցության հետևանքների վերացումով: Միաժամանակ, դրամա-վարկային պայմանների մեղմումը, պարտադիր պահուստավորման նորմատիվի` 4-ից մինչև 2% իջեցումը, ինչպես նաև հարկա-բյուջետային քաղաքականության խթանման միտումները կնպաստեն ՀՆԱ-ի ռեցեսիոն ճեղքվածքի վրա և արդեն 2-րդ կիսամյակում` գնաճային ճեղքվածքի ձևավորմանը: Դա էլ իր հերթին, տարեվերջին կնպաստի գնաճի կայունացմանը` թույլատրելի միջակայքի սահմաններում:
ԿԲ նշում է, որ 2014 թվականի սկիզբն անորոշ էր արտաքին և ներքին հատվածներում: Այսպես, արտաքին անորոշությունները ձևավորվում էին զարգացող երկրների, հատկապես Ռուսաստանի տնտեսական հեռանկարների շուրջ: Բացի այդ, ԱՄՆ ԴՊՀ կողմից քանակական մեղմման ծրագրի (QE) կրճատումը բերեց զարգացող երկրներից կապիտալի արտահոսքին, և, հետևաբար, արժոււթի արժեզրկմանն ու այդ երկրների տնտեսական աճի դանդաղմանը: Իսկ ներքին տնտեսության անորոշությունները հիմնականում կապված են մասնավոր կապիտալ ներդրումների տեմպերի վերականգման և ՀՀ պետբյուջեի կատարման հետ, որոնք կարող են էապես ազդել համընդհանուր պահանջարկի և գնաճի վրա: Բացի այդ, հայտնի չէ, թե ինչպես կարող է երկրի տնտեսության վրա անդրադառնալ Հայաստանի հնարավոր անդամակցումը Մաքսային միությանը:
Ծրագրում գնաճի շեղումների ռիսկերը կանխատեսվող սահմանից ներկայումս գնահատվում են որպես հավասարակողմ, ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ առումով: Հիմնական ռիսկերը կապված են զարգացող երկրների տնտեսական զարգացման, ինչպես նաև ներքին պահանջարկի հեռանկարների հետ: Նման ռիսկերի առաջացման դեպքում ԿԲ կձեռնարկի պատասխան քայլեր, միջնաժամկետ կտրվածքով գնաճի թույլատրելի սահմանն ապահովելու համար:
Ըստ ազգային վիճակագրության տվյալների, 2013 թվականին գնաճը կազմել է 5,6%, իսկ 2012-ի համեմատ` 5,8%: 2013-ին պարենային ապրանքների գները (ալկոհոլի և ծխախոտի հետ միասին) աճել են 4%, ոչ պարենային ապրանքների գները` 3,5%, ծառայությունների սակագները`9,7%: 2012-ի համեմատ այս ցուցանիշները համապատասխանաբար աճել են` 5,8%, 4,6% և 6,4%: