Հինգշաբթի, 27 Մարտի 2014 17:21
ՀՀ ԿԲ մասնավոր հատվածի ծախսերի աճը 2014 թվականին կանխատեսում է 4.5%
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը 2014 թվականի համար կանխատեսում է համախառն պահանջարկի բարձր աճ: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի 2014 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի, համախառն պահանջարկի աճն այս տարի կլինի 6,1 %, իսկ արդեն երկրորդ 2015 թվականի կիսամյակում այս ցուցանիշի աճի տեմպերը կդանդաղեն և կկայունանան տնտեսական աճի `համաձայն:
Մասնավոր սպառման աճի կանխատեսումը 2014 թվականին կմնա անփոփոխ` 5.3 %, 2013 թվականի 1.8 % համեմատ: 2014 թվականի III եռամսյակում մասնավոր սպատման աճի տեմպերը կարագանան և կպահպանվեն այդ բարձր մակարդակում նաև 2015 թվականի սկզբին: Դա պայմանավորված կլինի բնակչության եկամուտների աճով` 2014 թվականին ակնկալվող աշխատավարձերի և կենսաթոշակների աճի արդյունքում: Այնուհետև, 2015-2016 թվականներին մասնավոր սպառման աճը Հայստանում կկազմի մոտ 4 %:
Մասնավոր ներդրումների աճը Հայաստանում 2014 թվականին կկազմի մոտ 4 %: Այս կանխատեսումը հիմնված է սպասվածից ավելի թույլ տնտեսական ակտիվության վրա, որն արձանագրվել է 2013 թվականի չորրորդ եռամսյակում, ինչը վկայությունն է շինարարության ոլորտի անկումը: Հարկ է նշել, որ կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի ներդրումն ինչ-որ չափով կնպաստի խնայողությունների աճին տնտեսությունում, և որպես հետևանք, դրականորեն կանդրադառնա մասնավոր ներդրումների վրա: 2015-2016 թվականներին շինարարության ոլորտում տեղի ունենալիք վերականգնման արդյունքում կարձանագրվի մասնավոր ներդրումների աճ, ինչն էլ իր հերթին թույլ կտա ապահովել այդ ժամանակահատվածի համար նախատեսված տնտեսական աճը:
Այս սցենարի զարգացման պայմաններում մասնավոր հատվածի սպառման աճի տեմպերն ընթացիկ տարում կարող են արագանալ մինչև 4.5 %: 2014 թվականի սկզբին կարձանագրվի մասնավոր հատվածի ծախսերի ռեցեսիոն ճեղքվածք, որը տարեվերջին կզրոյանա, իսկ 2015 թվականի առաջին կիսամյակում մասնակիորեն կդառնա գնաճային: