Երեքշաբթի, 18 Մարտի 2014 15:31
ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ Sigue Money Transfer նոր դրամական փոխանցումների համակարգին
ԱրմԻնֆո. 18.03.2014թ.-ից սկսած` ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են առանց հաշիվ բացելու ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ նոր Sigue Money Transfer դրամական փոխանցումների համակարգի միջոցով ԱՄՆ դոլարով ու Եվրոյով աշխարհի 145 պետություններում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
համալրելով Բանկի արագ դրամական փոխանցումների շարքը` Sigue Money Transfer դրամական փոխանցումների համակարգը թույլ կտա ֆիզիկական անձանց բանկի 67 մասնաճյուղերի միջոցով ստանալ և կատարել դրամական փոխանցումներ աշխարհի ցանկացած կետ արագ և հարմար ամենաշահավետ սակագներով` սկսած 3 ԱՄՆ դոլարից/Եվրոյից:
Ժամանակի խնայողության նպատակով բանկի հաճախորդները կարող են օգտվել VTB Transfer ծառայությունից առանց բանկ այցելելու. պետք է ակտիվացնել VTB Transfer ծառայությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր քարտերի համար կամ ձեռք բերել հատուկ VTB Transfer քարտ, զանգահարել 87-87 հեռախոսահամարով, նշել փոխանցման կոդը, և գումարը կմուտքագրվի քարտին իրական ժամանակի ռեժիմում:
«Մեր բանկի հաճախորդները ակտիվորեն օգտվում են դրամական փոխանցումների համակարգերից, և մենք ձգտում ենք տրամադրել նրանց այս ծառայության առավել լայն ընտրանի: Հենց այդ պատճառով ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է իր հաճախորդներին դրամական փոխանցումների շուկայում նոր և վստահելի գործընկերոջ, որի անվիճելի առավելություններից է կանխիկ գումարի փոխանցման և ստացման կետերի լայն ցանցը»,-նմշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:
ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են նաև դրամական փոխանցումների այլ համակարգեր` Unistream, RIA Money Transfer, MoneyGram, Anelik, InterExpress, IntelExpress, Bystraya Pochta, Anelik, Avers.
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է ‚ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: