Ուրբաթ, 28 Մարտի 2014 18:10
Հայաստանի կենտրոնական բանկը վերանայել է 2014 թվականին ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների աճի տեմպերի կանխատեսումը` դեպի դանդաղում
ԱրմԻնֆո. Հայաստանի կենտրոնական բանկը 2014 թվականին կանխատեսում է ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների աճի տեմպերի մինչև 7-9% դանդաղում` ավելի վաղ սպասվղո 8-10%-ի դիմաց: Այդ մասին նշվում է ԿԲ 1-ին եռամսյակի դրամավարկային ծրագրում:
ԿԲ տվյալներով, ֆիզիկական անձանց ոչ առևտրային փոխանցումների զուտ ներհոսի աճը 2013 թվականին արագացել է մինչև 11,3%, 2012 թվականի 8,9%-ի դիմաց և կազմել է
1.5 մլրդ դոլար: Ընդ որում մասնավոր ոչ առևտրային փոխանցումների ներհոսը երկիր կազմել է 1.9 մլրդ դոլար, 2012 թվականի համեմատ ավելանալով 10,8%-ով, իսկ արտահոսքն ավելացել է 10,9%-ով` մինչև 324.2 մլն դոլար:
Աղբյուրի համաձայն, Հայաստան դրամական փոխանցումների ընդհանուր ծավալի տարեկան աճը պայմանավորված էր շատ երկրներից փոխանցումների ներհոսի ավելացմամբ. Գերմանիայից` 32,2%-ով, մինչև 15.6 մլն դոլար, ԱՄՆ-ից` 23%-ով, մինչև 82 մլն դոլար, Ֆրանսիայից` 22,5%-ով, մինչև 14.5 մլն դոլար, Ռուսաստանից` 11%-ով, մինչև 1.6 մլրդ դոլար, Ղազախստանից` 5,3%-ով, մինչև 23.7 մլն դոլար: Անկում է արձանագրվել Ուկրաինայից ստացվող փոխանցումների ներհոսում` 10,5%-ով, մինչև 17 մլն դոլար:
Զգալիորեն կրճատվել է փոխանցումների ներհոսը Չինաստանից` ավելի քան 2 անգամ, մինչև 1.4 մլն դոլար: Ֆիզիկական անձանցից ոչ առևտրային նպատակներով Հայաստան ստացվող փոխանցումների ճնշող մեծամասնությունը, ավանդաբար, բաժին է ընկել Ռուսաստանին` 86%, որին մեծ տարբերությամբ հետևում են ԱՄՆ` 4,4%, Ղազախստանը` 1,3%, Ուկրաինան` 0,9%, Գերմանիան և Ֆրանսիան` յուրաքանչյուրից 0,8%:
Հայաստանից արտասահման մասնավոր դրամական փոխանցումների կեսից ավելին նույնպես բաժին է ընկնում Ռուսաստանին` 180.3 մլն դոլար` 9,6% տարեկան աճով: Արտասահման փոխանցումների հոսքերի մեծ մասում նույնպես արձանագրվել է աճ, բացառությամբ Ուկրաինայի, ուր փոխանցումներն անցյալ տարվա արդյունքներով կրճատվել են 4%-ով` մինչև 14.8 մլն դոլար:
Զուտ ներհոսի առյուծի բաժինը` 92,3% կամ 1.4 մլրդ դոլար, բաժին է ընկել Ռուսաստանին` 11,4% տարեկան աճով: Ֆիզիկական անձանց ոչ առևտրային բանկային փոխանցումների բացասական սալդոն ԱՄԷ-ից` 150 հազար դոլար է, Չինաստանից` 10.4 մլն դոլար, Թուրքիայից` 2.5 մլն դոլար:
Նշենք, որ այսօր Հայաստանում գործակված է 10 վճարահաշվարկային համակարգ` MoneyGram, «Արագ փոստ», BLIZKO, Avers, IntelExpress, InterExpress, Private Money, Sigue Money Transfer, իսկ խոշորագույն խաղացողներն են UNIStream և Anelik: