Ուրբաթ, 28 Մարտի 2014 21:06
ՀՀ ԿԲ 2014-2016 թվականների համար ակնկալում է անվանական աշխատավարձերի բարձրացում և գործազրկության կայուն կրճատում
ԱրմԻնֆո. 2014-2016 թվականների համար ակնկալում է անվանական աշխատավարձերի բարձրացում և գործազրկության կայուն կրճատում: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի 2014 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի, 2014 թվականին սպասվում է անվանական աշխատավարձերի 13 % աճ, նախկինում կանխատեսված` 6.5% - ի փոխարեն:
Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, անվանական աշխատավարձերի աճը երկրում կբարձրացնի նվազագույն աշխատավարձի շեմը` 45 հազարից մինչև 50 հազար դրամ, ինչպես նաև բյուջետային աշխատողների աշխատավարձերի էական աճի, ինչը հիմնականում նախատեսված է այս տարվա երկրորդ կիսամյակում, ինչնլ էլ առաջին հերթին կպայմանավորի մասնավոր հատվածում որոշ շխատավարձերի բարձրացումը` ելնելով միջոլորտային մրցակցությունից: Հետագա 2 տարիներին անվանական աշխատավարձերի փուլային աճը գնալով կարագանա:
Ըստ ծրագրի, գործազրկության միջին մակարդակը 2014 թվականին 2013 համեմատ կրճատվի 0,9 տոկոսային կետով և կկազմի 14.9 %: Գործազրկության կրճատման միտումը կշարունակվի նաև առաջիկա 2 տարիներին: Ընթացիկ տարվա 2-րդ կիսամյակում կբարձրանան աշխատավարձերը նաև մասնավոր հատվածում, ինչը կբերի մասնավոր ձեռնարկությունների ծախսերի ավելացմանը:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, անվանական աշխատավարձը Հայաստանում 2013 թվականի հունվար – դեկտեմբերին տարեկան կտրվածքով աճել է 6.5%, կազմելով 158.967 դրամ կամ 388 դոլար (ներառյալ զինծառայողների 2012-2013 թթ աշխատավարձը): Միևնույն ժամանակ, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում նույն ժամանակահատվածում կաճի 6,5%, մինչև 140.419 դրամ (343 դոլար ), իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 7 %, մինչև 185.410 դրամ (453 դոլար):
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների, գործազրկության մակարդակը Հայաստանում 2013 թվականին կազմել է 16.2 %, 2012 թվականի 17,3 % փոխարեն:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2013 թվականի վերջին աշխատանք որոնող անձանց թիվը կազմել է 65.2 հազար մարդ, տարեկան կտրվածքով կրճատվելով 10.2%, որտեղ 57.9 հազարը հանդիսանում են չզբաղված քաղաքացիներ (տարեկան անկումը` 10,4 %), այդ թվում, 56 հազար մարդ ունեցել է գործազուրկի կարգավիճակ (տարեկան անկումը` 10,3 %): Այդ թվում կանայք կազմել են 41.3 հազար կամ 73.7%-ը, տարեկան անկումը` 9%: Գործազրկության մակարդակով առաջատարը Երևան քաղաքն է` 16.7 հազար մարդ, որին հաջորդում են Շիրակի մարզը`8 հազար գործազուրկ: Գործազուրքների ընդհանուր թվում 5.5 հազար մարդ ունի 16-24 տարիք, 7,6 հազար մարդ` 25-30 տարիք: