Ուրբաթ, 28 Մարտի 2014 21:06
ՀՀ Կենտրոնական բանկը Հայաստանի 2014 թվականի արտահանումների ծավալի կանխատեսումը վերանայել է դեպի արագացման կողմը
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը Հայաստանի 2014 թվականի արտահանումների ծավալի կանխատեսումը վերանայել է դեպի արագացման կողմը: Ինչպես նշված է ՀՀ կենտրոնական բանկի 2014 թվականի առաջին եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում, ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալը 2014 թվականի արդյունքներով կաճի 11-13 %, նախկինում կանխատեսված 9-11%-ի փոխարեն:
Աղբյուրի համաձայն, Կենտրոնական բանկի կանխատեսումը հիմնված է համաշխարհային տնտեսության սպասումների, ինչպես լեռնահումքային և մետաղագործական արդյունաբերությունների աճի հիման վրա (Թեղուտի շահագործման արդյունքում):
Ներմուիծման գծով Կենտրոնական բանկի կանխատեսումը չի փոխվել, կազմելով 5.3 %: Այս ցուցանիշի աճը պայմանավորված կլինի մասնավոր ներդրումների վերականգնումով և ֆիսկալ քաղաքականության ընդլայնումով:
Վերը նշվածի համատեքստում, Կենտրոնական բանկն ընթացիկ տարվա համար կանխատեսում է ՀՆԱ նկատմամբ բյուջեի դեֆիցիտի 7-8% նվազում, իսկ միջնաժամկետ հեռանկարի համար` մինչև 5-6 %:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն անցյալ տարի կազմել է 6 մլրդ դոլար (2.4 տրլն դրամ), տարեկան աճը` 5.6 %: Դրա կառուցվածքում արտաքին արտահանման ծավալը կազմել է 1.5 մլրդ դոլար (606 մլրդ դրամ), տարեկան աճը`7,2%, իսկ ներմուծման ծավալը կազմել է 4.5 մլրդ.դոլար (1.8 տրլն դրամ), տարեկան աճը`5%: Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության բացասական հաշվեկշիռը 2013 թվականին կազմել է 3 մլրդ.դոլար (1.226 տրլն դրամ), տարեկան աճը` 4 %: